Բաղդադում հանդիպել և խորհրդակցել են Իրանի և Ռուսաստանի դեսպանները
https://parstoday.ir/hy/news/iran-i203158-Բաղդադում_հանդիպել_և_խորհրդակցել_են_Իրանի_և_Ռուսաստանի_դեսպանները
Իրանի և Ռուսաստանի դեսպանները հանդիպել են Իրաքում և խորհրդակցել հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 18, 2023 10:11 Asia/Tehran
  • Բաղդադում հանդիպել և խորհրդակցել են Իրանի և Ռուսաստանի դեսպանները

Իրանի և Ռուսաստանի դեսպանները հանդիպել են Իրաքում և խորհրդակցել հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Ըստ Iran Press լրատվական գործակալության, Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-Սադեղը Բաղդադում Իրանի դեսպանատանը հանդիպել է Իրաքում Ռուսաստանի դեսպան Ալբրուս Կոտրաչովի հետ։

Այս հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները և ողջունել Ալ-Սուդանիի կառավարության ջանքերը ժողովրդին ծառայելու և տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։

Անդրադառնալով Իրանի և Ռուսաստանի երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, Ալ-Սադեղն ասել է. «Ակնկալվում է, որ Իրանի տարածքային ամբողջականության հարցը, ներառյալ իրանական երեք կղզիները, որպես ԻԻՀ կարմիր գիծ կհարգեն բոլոր կառավարությունները, հատկապես բարեկամ երկրները»:

Մոսկվայում կայացած Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ հանդիպման վերջին հայտարարության մեջ, հովանավորել են Արաբական Միացյալ Էմիրությունների ջանքերը խաղաղ ճանապարհով՝  երկխոսությունների կամ միջազգային ֆորումների միջոցով լուծելու Մեծ Թոնբ, Փոքր Թոնբ և Բումուսա կղզիների խնդիրը։

Այս հարցը հանգեցրեց Մոսկվայի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական բողոքին և ի լրումն արտաքին գործերի նախարարության և իրանցի որոշ պաշտոնյաների դիրքորոշման, Թեհրանում Ռուսաստանի դեսպանը կանչվեց արտաքին գործերի նախարարություն և նրան փոխանցվեց Իրանի Իսլամական Հանրապետության բողոքը վերոհիշյալ հայտարարության բովանդակության վերաբերյալ։