Թեհրանում Դանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/iran-i203426-Թեհրանում_Դանիայի_դեսպանը_կանչվել_է_Իրանի_ԱԳՆ
Կոպենհագենում Սուրբ Ղուրանը վիրավորելու ակցիայից հետո, Թեհրանում Դանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 23, 2023 10:35 Asia/Tehran
  • Թեհրանում Դանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Կոպենհագենում Սուրբ Ղուրանը վիրավորելու ակցիայից հետո, Թեհրանում Դանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ:

Iran Press-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով սուրբ գրքերի անարգման կապակցությամբ եվրոպական կառավարությունների պասիվ դիրքորոշմանն, Ահմադաբադին ասել է. «Սուրբ գիրքն այրելը նշանակում է մտքի ազատության վերջ, և նման նողկալի մշակութային հանցագործության դեմ լռությունը այլ արդյունք չի ունենա, քան բռնությունը և ահաբեկչության խթանումը»:

Հանդիպման ժամանակ Դանիայի դեսպանը ափսոսանք է հայտնել սուրբ Ղուրանի անարգման կապակցությամբ և ասել. «Դանիայի արտաքին գործերի նախարարը դատապարտել է Ղուրանի անարգումը և այն որակել որպես սարսափելի արարք»։

Յեսպեր Վարը այլ կրոնների հանդեպ անհարգալից վերաբերմունքն անվանել է ամոթալի արարք և հավելել. «Դանիական կառավարությունն իրեն բաժանում է այս ամոթալի սադրանքներից, որոնք այլ նպատակ չունեն, քան պառակտում առաջացնելը»։

Նա ասել է, որ իրավիճակի մասին հնարավորինս շուտ կտեղեկանի Կոպենհագենին: