Իրանում օրական արդյունահանվում է մոտ 2,3 մլն բարել նավթ
https://parstoday.ir/hy/news/iran-i204472-Իրանում_օրական_արդյունահանվում_է_մոտ_2_3_մլն_բարել_նավթ
Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարը հայտարարել է երկրում օրական մոտ 2,3 մլն բարել նավթի արդյունահանման մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 13, 2023 16:23 Asia/Tehran
  • Իրանում օրական արդյունահանվում է մոտ 2,3 մլն բարել նավթ

Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարը հայտարարել է երկրում օրական մոտ 2,3 մլն բարել նավթի արդյունահանման մասին։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, Իրանի նավթի արդյունահանումը վերջին տարիներին աճել է։

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել է, որ հում նավթի արդյունահանումը այս տարվա օգոստոսի վերջին կհասնի 3միլիոն 300 հազար բարելի և այս տարի շահագործման կհանձնվեն 15 միլիարդ դոլար արժողությամբ կիսավարտ նախագծեր։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Օջին այսօր (կիրակի) ոչ ակտիվ պաշտպանության խորհրդի նիստում ասել է.«11-րդ տեղամասը գտնվում է սահմանային զրոյական կետում՝ Հարավային Փարսի ընդհանուր դաշտում Իրանի և Կատարի միջև, սակայն ճիշտ հետապնդումների արդյունքում՝ 11-րդ տեղամասը շահագործման է հանձնվել երեք տարի ավելի շուտ»: