Չնայած պատժամիջոցներին, նավթի արտահանումից Իրանի եկամուտը հասել է 42,6 միլիարդ դոլարի
Oil Price վերլուծական կայքը գրել է. «Երբ 2021 թվականին Իրանում նախագահ դարձավ Էբրահիմ Ռայիսին, երկրում նավթի արդյունահանումը կազմում էր օրական մոտ 2,2 միլիոն բարել, սակայն այս ցուցանիշն աճել է մոտ 1 միլիոն բարելով՝ հասնելով 3,18 միլիոն բարելի»։
Ըստ այս հաղորդման՝ Ռայիսիի պաշտոնավարման շրջանում Իրանի նավթի արտահանման ծավալը նույնպես աճել է, հասնելով օրական 1,4 մլն բարելի։
Անցյալ տարի նավթի արտահանումից Իրանի եկամուտը կազմել է 42,6 միլիարդ դոլար, ինչը գերազանցում է ՀԳՀԾ-ի ստորագրումից հետո՝ 2016 թվականին ստացված եկամուտը։
Հարկ է նշել, որ Իսլամական Հանրապետության նավթի արդյունահանման ու արտահանման աճը գրանցվել է ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների պայմաններում։ Իրանն առաջատար է ԱՄՆ-ի և Արևմուտքի ճնշող պատժամիջոցները շրջանցելու հարցում։