Շվեդիայի և Դանիայի դեսպանությունների գործերի ժամանակավոր հավատարմատարները կանչվել են ԻԻՀ ԱԳՆ
(last modified Mon, 21 Aug 2023 06:16:44 GMT )
Օգոստոս 21, 2023 09:46 Asia/Tehran
  • Շվեդիայի և Դանիայի դեսպանությունների գործերի ժամանակավոր հավատարմատարները կանչվել են ԻԻՀ ԱԳՆ

Շվեդիայում ու Դանիայում Ղուրանի անարգման շարունակվող դեպքերի պատճառով, Թեհրանում այս երկրների գործերի ժամանակավոր հավատարմատարները կանչվել են ԱԳՆ: 

Խստորեն դատապարտելով Շվեդիայում և Դանիայում սուրբ Ղուրանի նկատմամբ շարունակվող անարգանքը, ԱԳՆ մարդու իրավունքների գրասենյակի ղեկավարի տեղակալը հայտարարել է, որ Թեհրանը Շվեդիայի և Դանիայի կառավարություններին է համարում այդ գործողությունների պատասխանատու: 
Նշելով, որ խոսքի ազատությունը ենթադրում է որոշակի պարտավորություններ, նա Շվեդիայի ու Դանիայի դիվանագեներին խնդրել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին  միջազգային փաստաթղթի 19-րդ և 20-րդ հոդվածների հիմամբ պահպանել միջազգային պարտավորությունները:
Շվեդիայի և Դանիայի ներկայացուցիչները նշել են, որ իրենց երկրները նույնպես դատապարտում են սուրբ Ղուրանի նկատմամբ ցանկացած վիրավորանք, հավելելով, որ իրավիճակի մասին անմիջապես տեղյակ կպահեն իրենց երկրների պատկան մարմիններին: