Իրանը ռեկորդ է սահմանել  նավթի արդյունահանման և արտահանման գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i205390-Իրանը_ռեկորդ_է_սահմանել_նավթի_արդյունահանման_և_արտահանման_գործում
Reuters լրատվական գործակալությունը իր զեկուցում հայտնել է նավթի արդյունահանման և արտահանման գործում Իրանի կողմից ռեկորդ սահմանելու մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 01, 2023 17:54 Asia/Tehran
  • Իրանը ռեկորդ է սահմանել  նավթի արդյունահանման և արտահանման գործում

Reuters լրատվական գործակալությունը իր զեկուցում հայտնել է նավթի արդյունահանման և արտահանման գործում Իրանի կողմից ռեկորդ սահմանելու մասին։

Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին ու խոչընդոտներին՝ համաշխարհային շուկայում աճել է իրանական նավթի արդյունահանման  ու արտահանման ծավալները:

Reuters հայտնել է, որ 2023 թվականի օգոստոս ամսին Իրանի նավթի արդյունահանման ու արտահանման ծավալները, հավանաբար, հասել են ամենաբարձր մակարդակին՝ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից ի վեր։

Նավերի նավիգացիոն տվյալներն ու վերլուծաբանների կարծիքները ուսումնասիրելուց հետո Reuters-ը հաղորդում է. «Իրանը ամիսներ է , ինչ ավելացնում է իր՝ չմշակված նավթի ու գազի կոնդենսատի  արդյունահանման ծավալները, ինչպես նաև նավթի մատակարարումները, որոնց մեծ մասն արտահանվել է Չինաստան:

Այս լրատվական գործակալությունը, վկայակոչելով մի քանի լցանավերի ընթացքն հետևող ընկերությունների, հաղորդում է, որ ենթադրվում է, որ օգոստոսին Իրանի նավթի արդյունահանման ծավալները հասել են օրական 3,15 մլն բարելի։