Իրանը ռեկորդ է սահմանել նավթի արդյունահանման և արտահանման գործում
Reuters լրատվական գործակալությունը իր զեկուցում հայտնել է նավթի արդյունահանման և արտահանման գործում Իրանի կողմից ռեկորդ սահմանելու մասին։
Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին ու խոչընդոտներին՝ համաշխարհային շուկայում աճել է իրանական նավթի արդյունահանման ու արտահանման ծավալները:
Reuters հայտնել է, որ 2023 թվականի օգոստոս ամսին Իրանի նավթի արդյունահանման ու արտահանման ծավալները, հավանաբար, հասել են ամենաբարձր մակարդակին՝ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից ի վեր։
Նավերի նավիգացիոն տվյալներն ու վերլուծաբանների կարծիքները ուսումնասիրելուց հետո Reuters-ը հաղորդում է. «Իրանը ամիսներ է , ինչ ավելացնում է իր՝ չմշակված նավթի ու գազի կոնդենսատի արդյունահանման ծավալները, ինչպես նաև նավթի մատակարարումները, որոնց մեծ մասն արտահանվել է Չինաստան:
Այս լրատվական գործակալությունը, վկայակոչելով մի քանի լցանավերի ընթացքն հետևող ընկերությունների, հաղորդում է, որ ենթադրվում է, որ օգոստոսին Իրանի նավթի արդյունահանման ծավալները հասել են օրական 3,15 մլն բարելի։