Իրանի ԱԳ նախարար. Պատերազմը ուկրաինական ճգնաժամի լուծում չէ
(last modified Fri, 22 Sep 2023 14:25:07 GMT )
Սեպտեմբեր 22, 2023 17:55 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարար. Պատերազմը ուկրաինական ճգնաժամի լուծում չէ

Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Պատերազմը ուկրաինական ճգնաժամի լուծում չէ»:

Ըստ Fars News գործակալության, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Դենիս Ֆրենսիսի հետ հանդիպման ժամանակ այս միջազգային կազմակերպության 78-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակում հայտարարել է, որ շատ արժեքավոր է ուշադրություն դարձնել մարդկային արժեքներին: Աշխարհի ներկայիս բարդ զարգացումներում, և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահությունը կրում է միջազգային զարգացումների կարևոր պատասխանատվությունը՝ հետապնդելու արժեքավոր մարդկային գաղափարներ:

Իրանի ԱԳ նախարարը հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ պատերազմն Ուկրաինայում լուծում չէ, մինչդեռ բուն պաղեստինյան ազգի ճակատագիրը նույնպես շատ կարևոր է, և ՄԱԿ-ը որպես խաղաղության և անվտանգության մարմին պետք է հատուկ ուշադրություն դարձնի Պաղեստինի ժողովրդի իրավունքներին»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահն իր գոհունակությունն հայտնելով Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպման կապակցությամբ ասաց, որ չնայած բարդ պայմաններին և միջազգային բարձր լարվածությանը, յուրաքանչյուրը փորձում է ունենալ իր դիրքորոշումը: Նա շեշտեց ՄԱԿ-ը փորձում է համերաշխություն և վստահություն ձևավորել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի միջոցով միջազգային խնդիրների վերակառուցման և լուծման համար։