Իրանի արձագանքը Նեթանյահուի հռետորաբանությանը. Իրանը իրեն իրավունք է վերապահում պատասխանել ցանկացած սպառնալիքի
https://parstoday.ir/hy/news/iran-i206508-Իրանի_արձագանքը_Նեթանյահուի_հռետորաբանությանը._Իրանը_իրեն_իրավունք_է_վերապահում_պատասխանել_ցանկացած_սպառնալիքի
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը, ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետի անհեթեթ հայտարարությունների, ընդգծել է, -«Միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել այդ ռեժիմի կողմից ցանկացած ռազմական գործողության կամ ցանկացած սպառնալիքի»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Սեպտեմբեր 23, 2023 15:10 Asia/Tehran
  • Իրանի արձագանքը Նեթանյահուի հռետորաբանությանը. Իրանը իրեն իրավունք է վերապահում պատասխանել ցանկացած սպառնալիքի

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը, ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետի անհեթեթ հայտարարությունների, ընդգծել է, -«Միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել այդ ռեժիմի կողմից ցանկացած ռազմական գործողության կամ ցանկացած սպառնալիքի»:

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը, արձագանքելով Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետի զավեշտալի խոսքերին և անհիմն պնդումներին, հայտարարություն է տարածել, որում ասված է,-«Իրանաֆոբիան և մոլորեցնող տեղեկատվության տարածումը  Գլխավոր ասամբլեայում  Իսրայելի ռեժիմի ելույթների մշտական օրակարգի կամ  ավելի կոնկրետ ասած՝ զվարճալի ներկայացումների մաս է կազմում»:

Իրանի տարածած  հայտարարության մեջ ասվում է. -«Իսրայելի ռեժիմը, որը խորապես տառապում է միջազգային լեգիտիմության բացակայությունից, փորձում է օգտագործել ամեն հարց՝ ուրիշներին  մեղադրելու և այս ռեժիմի հանցագործություններից,  տարիներ շարունակ ահաբեկչական խմբերին աջակցելուց  և  ռասիստական ​​քաղաքականություն վարելուց հասարակության միտքը շեղելու համար»:

Իրանական պատվիրակությունը հավելել է.-«Այն դեպքում,երբ Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետը փորձում է Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը ներկայացնել որպես համաշխարհային խաղաղության դեմ ուղղված սպառնալիք, այս ռեժիմը, ունենալով զանգվածային ոչնչացման բոլոր տեսակի զենքեր, հրաժարվել է միանալ սպառազինությունների վերահսկման միջազգային համակարգերին և  խոչընդոտում է միջուկային զենքերից զերծ Միջին Արևելքի  ստեղծմանը, ավելին, այս ռեժիմի ներկայացուցիչն ԳԱ-ում  անամոթաբար այլ երկրներին սպառնացել է ռազմական հարձակմամբ, ինչը լիովին հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը»։