Ամիր Աբդոլլահյանի ցավակցական ուղերձը Նինվեի հրդեհի կապակցությամբ
(last modified Thu, 28 Sep 2023 14:42:54 GMT )
Սեպտեմբեր 28, 2023 18:12 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանի ցավակցական ուղերձը Նինվեի հրդեհի կապակցությամբ

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ցավակցություն է հայտնել Իրաքի արտգործնախարարին և այդ երկրի ժողովրդին, Նինվե նահանգի Համդանիե շրջանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մեծ թվով իրաքցիների զոհվելու և վիրավորվելու կապակցությամբ:

Իրաքի Նինվե նահանգի  «Ալ -Համդանիե»-ի հարսանյաց սրահում երեքշաբթի երեկոյան բռնկված հրդեհի հետևանքով զոհվել և վիրավորվել է 450 մարդ։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հոսեյնին հղած  ցավակցական ուղերձում նշել է. 

«Խոր ցավով տեղեկացանք, երեքշաբթի երեկոյան Իրաքի Նինվե նահանգի Համդանիեի շրջանկում բռնկված հրդեհի հետևանքով մեծ թվով իրաքցի եղբայրների ու քույրերի զոհվելու և վիրավորվելու մասին: Ցավակցություն եմ հայտնում Ձեզ, հարևան ու եղբայր՝ Իրաքի կառավարությանն ու ժողովրդին , երկրի բարձրագույն իշխանություններին և  հատկապես զոհվածների ընտանիքներին»:

Ամիր Աբդոլլահյանը Բարեգութ Աստծուց հայցել է շուտափույթ ապաքինում պարգևի վիրավորներին,և երկնքի լուսեղեն օթևաններում հանգստության մեջ ընդունի զոհվածների հոգիները  և  համբերություն պարգևի նրանց ընտանիքներին:  

Այս ուղերձում Ամիր Աբդոլլահյանը Իրանի Իսլամական Հանրապետության բուժկենտրոնների պատրաստակամությունն է հայտնել  վթարից տուժածներին և վիրավորներին օգնելու համար։