Հեղափոխության Գերագույն առաջնորդի ուղերձը Սրբազան պաշտպանության շաբաթվա և նահատակների ու անձնուրացների մեծարման օրվա առիթով
(last modified Thu, 28 Sep 2023 17:01:39 GMT )
Սեպտեմբեր 28, 2023 20:31 Asia/Tehran
  • Հեղափոխության Գերագույն առաջնորդի ուղերձը  Սրբազան պաշտպանության շաբաթվա և նահատակների ու  անձնուրացների մեծարման օրվա առիթով

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Սրբազան պաշտպանության շաբաթվա և նահատակների ու անձնուրացների մեծարման օրվա կապակցությամբ ուղերձում ընդգծել է. -«Մենք պետք է պատշաճ կերպով լսենք նահատակների պատգամը և այն օգտագործենք այս և հանդերձյալ աշխարհի շենացման համար»:

Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի փոխանցմամբ՝ Սրբազան պաշտպանության շաբաթվա և նահատակների ու անձնուրացների մեծարման օրվա կապակցությամբ  Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ուղերձում,որն   այսօր (հինգշաբթի) Հոջաթ-օլ-Էսլամ Ռամզան Ալի Մուսավի Մողադամը ընթերցեց  Բեհեշթե Զահրա գերեզմանատան Նահատակների բաժնում կազմակերպված հիշատակի արարողության ժամանակ, ասված է,-«Նահատակները առաջնորդող աստղեր են: Հավերժական օրինակներ են  բոլորիս և հետագա սերունդների համար: Նրանց պահվածքը դաս է: Նրանց մոտիվացիաները  իմաստություն»:

«Մենք պետք է պատշաճ կերպով լսենք նահատակների պատգամը և օգտագործենք այս  և հանդերձյալ աշխարհի շենացման համար»,ասված է մեծարգո առաջնորդի ուղերձում::

Նշենք,որ Իրաքի տապալված բռնապետ Սադամի ռեժիմի ագրեսոր բանակը իրանական 1359 թվականի շահրիվար ամսի 31-ին (1980 թվականի, սեպտեմբերի 22-ին)՝ մեկ շաբաթվա ընթացքում Թեհրանը գրավելու  ենթադրությամբ լայնածավալ հարձակում սանձազերծեց Իրանի դեմ՝ օգտագործելով բոլոր տեսակի զենքեր։

Շահրիվարի 31-ը, Իրանի օրացույցում Սրբազան պաշտպանության մեկնարկի օրն է: 

Այս մեկ շաբաթում Իսլամական Իրանում տարբեր  միջոցառումներ են տեղի ունենում: