Ռաիսին դատապարտել է Պակիստանի Բալուչեստան շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը իր ուղերձում դատապարտել է Պակիստանի Բալուչեստան շրջանում տեղի ունեցած ահաբեկչության անմարդկային գործողությունը՝ նշելով. «Այս գործողությունների նպատակը մուսուլմանների միջև պառակտում մտցնելն է»:
Ուրբաթ օրը Պակիստանի Բալուչեստան նահանգի «Մաստունգ» քաղաքում Իսլամի մարգարեի ծննդյան օրվա առիթով կազմակերպված ժողովրդական քայլերթի ժամանակ ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 35, վիրավորվել՝ տասնյակ մարդ։ Պակիստանի Բալուչեստան նահանգում մարգարեի ծննդյան օրվան նվիրված քայլերթի մասնակիցների դեմ իրականացված արյունալի պայթյունից մի քանի ժամ անց այս երկրի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցան ևս երկու մահապարտ ահաբեկչական հարձակումներ, որոնք ունեցել են երեք զոհ:
IRNA-ի փոխանցմամբ, այս կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին, իր ուղերձում վշտակցություն հայտնելով Պակիստանի կառավարությանն ու ժողովրդին այս երկրի Բալուչեստան շրջանում տեղի ունեցած ահաբեկչության համար, ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն պատրաստ է համագործակցել Պակիստանի հետ պայքարելու ահաբեկչության և ծայրահեղականության ցանկացած դրսևորման դեմ, և միջազգային հանրությանը, հատկապես իսլամական երկրներին կոչ է անում նույնպես լրջորեն արձագանքել այս հանցավոր արարքին և կանխել նման դառը միջադեպերի կրկնությունը»։
Այս պահի դրությամբ ոչ մի խմբավորում չի ստանձնել այս պայթյունի պատասխանատվությունը։