Իրանական տարբեր ցեղախմբերի կերպարվեստի և երաժշտության ցուցահանդես
https://parstoday.ir/hy/news/iran-i206950-Իրանական_տարբեր_ցեղախմբերի_կերպարվեստի_և_երաժշտության_ցուցահանդես
Իսլամի մարգարեի ծննդյան օրվա առթիվ Արաքի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում անցկացվում է իրանական ցեղախմբերի ու աշիրեթների ցուցահանդեսը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2023 14:55 Asia/Tehran

Իսլամի մարգարեի ծննդյան օրվա առթիվ Արաքի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում անցկացվում է իրանական ցեղախմբերի ու աշիրեթների ցուցահանդեսը։

«Iran Press» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանի, Արևելյան Ատրպատականի, Արևմտյան Ատրպատականի, Քուրդիստանի, Լոռեստանի, Չահարմահալ և Բախտիարիի, Սիստան և Բելուջիստանի, Խուզեստանի, Սպահանի, Համեդանի, Մարքազիի և այլ շրջանների իրանական ցեղերի և աշիրեթների ցուցահանդեսը նախատեսված է վեց օր՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից 6-ը՝ Արաքի միջազգային ցուցահանդեսների վայրում:

Արաքի մշակութային միջոցառման ընթացքում ցուցադրվել են Իրանի տարբեր ցեղախմբերի ձեռագործ աշխատանքներ, որոնք ժողովրդի կողմից ընդառաջման են արժանացել:

Արաքում իրանական ցեղախմբերի ու աշիրեթների ցուցահանդեսում ամեն օր ելույթ են ունենում նաև Քուրդիստան, Արևելյան Ատրպատական և Լորեստան նահանգների արվեստի և երաժշտական ​​խմբերը։