Ամիր Աբդոլլահյան. Միջազգային դաշինքներում Իրանի և Չինաստանի համագործակցությունը հաջող է եղել
Իիանի ԱԳ Նխարարը ասել է. «Չինաստանի և Իրանի հաջող համագործակցությունը Շանհայի և BRICS միջազգային դաշինքներում, տարածաշրջանային փոխգործակցությունները և երկկողմ հարաբերությունների մակարդակի բարելավումը ցույց են տվել փոխադարձ կարողությունների կարևորությունը»։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը թվիթերյան իր միկրոբլոգում շնորհավորել է Չինաստանի ժողովրդին և կառավարությանը Չինաստանի Ազգային տոնի առթիվ։
ԻԻՀ պաշտոնապես դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ անցած հուլիսին, և վերջերս Յոհանեսբուրգում կայացած BRICS-ի նիստում ընդունվեց Իրանի անդամակցությունը BRICS-ին:
Թեհրանում Չինաստանի դեսպան Չանգ Հուան, ի պատասխան Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարի ուղերձին, հայտարարել է, որ Չինաստանի և Իրանի բարեկամությունը հավերժական է։