Հոկտեմբեր 11, 2023 17:38 Asia/Tehran
  • Իրանն արձագանքել է Եվրամիության և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների համատեղ նիստի եզրափակիչ հայտարարությանը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքել է Օմանի մայրաքաղաք Մասկատում Եվրամիության և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների համատեղ նիստի հայտարարությունում արված պնդումները՝ դիտարկելով Իրանի ռազմական և պաշտպանական կարողությունները կանխարգելիչ ուժի  մեծացման, ազգային անվտանգության պահպանմանն ու տարածաշրջանի կայունության ամրապնդման ուղղությամբ գործոն:

Եվրամիության և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ԱԳ նախարարները եզրափակիչ հայտարարության մեջ կրկնել են Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ անհիմն պնդումները՝ պահանջելով Իրանի լիարժեք համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին այսօր (չորեքշաբթի), ընդգծելով Պարսից ծոցի ավազանի երկրների հետ հարաբերությունների ամրապնդման և խորացման հարցում Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային ռազմավարությունն ու սկզբունքային քաղաքականությունը, մերժել է այդ նիստի եզրափակիչ հայտարարության մեջ մի շարք անհիմն դրույթների ներառումը, և  դատապարտել է այն։

Իրանի դիվանագիտական ​​գերատեսչության խոսնակը հայտարարել է, որ դիվանագիտության և երկխոսության շարունակումը լավագույն միջոցն է ընդհանուր շահերին ուղղված համագործակցությունն ամրապնդելու և այս տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունն ամրապնդելու համար՝ նշելով Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգային  դերն ահաբեկչության դեմ իրական պայքարում, ինչպես նաև ծովագնացության անվտանգության ամրապնդման գործում, հավելելով, որ կայուն տարածաշրջանային անվտանգության ձեռքբերումը կախված է տարածաշրջանի երկրների երկկողմ և բազմակողմ համագործակցությունից՝ առանց արտատարածաշրջանային ուժերի անտեղի միջամտությունների։

Պիտակ