Սեպտեմբեր 19, 2024 15:59 Asia/Tehran
  • Քեմալվանդի․ ՀԳՀԾ-ի մյուս կողմերը չեն կատարում իրենց պարտավորությունները

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ և միջազգային ու իրավական հարցերով  փոխնախագահ  Բեհրուզ Քեմալվանդին հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի մյուս կողմերը միայն խոստումներ են տվել, սակայն չեն կատարել իրենց պարտավորությունները։

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ ՄԱԳԱՏԷ-ի ամենամյա 68-րդ նիստի  շրջանակներում Իտալիայի ԱԳՆ գլխավոր տնօրենի հետ հանդիպմանը,  Քեմալվանդին հայտարարել է․ «Կոնկրետ աղբյուրից ուղղորդվող և Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված ԶԼՄ-ների քարոզչությունը չպետք է խեղաթյուրի իրականությունը»։

Քեմալվանդին  հայտարարել է, որ Իտալիայի նման բարեկամ երկրից ակնկալվում է  եվրոպական երկրների հանդիպման ժամանակ արծարծել Իրանի հարցը։

Անդրադառնալով նիտում Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավարի ելույթին, Քեմալվանդին հավելել ․ «ՄԱԳԱՏԷի պարբերական ստուգումների մեծ մասն իրականացվում է Իրանում և նկատի ունենալով ԻԻՀ միջուկային ծրագրի թափանցիկությունը, այս կապակցությամբ անհիմն մեղադրանքներն ու լուրերն անօգուտ են»։

Իտալիայի ԱԳՆ գլխավոր տնօրենը նշել է, որ Իրանի և Իտալիայի հարաբերությունները պատմական են, և Հռոմի քաղաքականությունը միշտ հիմնված է եղել խաղաղության, անվտանգության և լարվածության նվազեցման վրա։  

Քեմալվանդին և նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպել են նաև Ռուսաստանի «Դուբանա» գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարի և պատասխանատուների հետ։

Հանդիպմանը քննարկվել է միջուկային ոլորտում երկկեղմ  և բազմակողմ գիտատեխնոլոգիական  համագործակցությունը և պայմանմավորվածություն է ձեռք բերվել՝  հանդիպումների միջոցով բացահայտել և որոշել համագործակցության համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտները։

ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսի 68-րդ ամենամյա նիստը մեկնարկել է  2024 թվականի սեպտեմբերի 16-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի  20-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Պիտակ