Գրոսսին անձամբ կգնահատի իրավիճակը Կուրսկի ատոմակայանում հաջորդ շաբաթ այցի ժամանակ. ՄԱԳԱՏԷ
(last modified Fri, 23 Aug 2024 05:55:31 GMT )
Օգոստոս 23, 2024 09:25 Asia/Tehran
  • Գրոսսին անձամբ կգնահատի իրավիճակը Կուրսկի ատոմակայանում հաջորդ շաբաթ այցի ժամանակ. ՄԱԳԱՏԷ

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հաջորդ շաբաթ իր այցի ընթացքում անձամբ կգնահատի իրավիճակը Կուրսկի ատոմակայանի տարածքում, հայտնել են կազմակերպությունից։

Ինչպես հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ն, գործակալությունը տեղեկություն է ստացել Կուրսկի ատոմակայանի տարածքում հայտնաբերված անօդաչու թռչող սարքի մնացորդների մասին։

«Այդ պատճառով Գրոսսին հաստատել է իր մտադրությունը՝ անձամբ գնահատել իրավիճակը տեղում՝ հաջորդ շաբաթ նշանակած այցի ժամանակ»,- ասվում է ՄԱԳԱՏԷ-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը սերտ կապի մեջ է ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարության և Գրոսիի հետ՝ կապված Զապորոժիա ԱԷԿ-ի և Կուրսկի ԱԷԿ-ի նկատմամբ Կիևի ռեժիմի սադրանքների հետ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին՝ ժամը 5:30-ին, Ուկրաինայի զինված ուժերի մինչև հազար հոգանոց անձնակազմ ունեցող ստորաբաժանումներն անցել են հարձակման՝ Կուրսկի մարզում տարածք գրավելու նպատակով: Մարզում առ այսօր շարունակվում են մարտերը։

Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։