Ռազմական համագործակցության ընդլայնումը՝ գեներալ-մայոր Բաղերիի և Իրաքի պաշտպանության նախարարի հանդիպման առանցքում
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի պետը հանդիպել է Իրաքի պաշտպանության նախարարի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին կիրակի օրը Իրաքի պաշտպանության նախարար Մոհամմադ Սաբեթ Սաիդ Ալ-Աբասիի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով, որ Իրաքին մեծ առաջնահերթություն է տրվել Իսլամական Հանրապետության արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ, ասել է,-«Տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի վերաբերյալ կառավարության, ժողովրդի և հոգևոր առաջնորդության տեսակետներն ու դիրքորոշումները մեծ նշանակություն ունեն, որի վառ օրինակը կարելի է տեսնել Գազայի պատերազմի և Պաղեստինի հարցում երկու երկրների շատ մոտ դիրքորոշումներում։
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծելով, որ երկու երկրների և տարածաշրջանի պայմանները կրկնապատկում են երկու երկրների միջև պաշտպանական և անվտանգության ոլորտում համագործակցության կարևորությունն ու անհրաժեշտությունը, հավելել է. -«Մենք համոզված ենք,որ չնայած բազմաթիվ ոլորտներին ու հնարավորություններին, Իրանի և Իրաքի զինված ուժերի համագործակցությունը դեռևս հեռու է ցանկալի կետից, և երկու երկրները կարող են շահել այդ կարողությունների ակտիվացումից»։
Գեներալ-մայոր Բաղերին շատ արժեքավոր է համարել մարտավարական, ռազմավարական և տեխնիկական ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի փորձը և այս երկրի զինված ուժերի պատրաստակամությունն է հայտնել Պարսից ծոցում երկկողմ կամ բազմակողմ ծովափրկարարական զորավարժություններ անցկացնելու համար:
Անդրադառնալով Իրանի պաշտպանական կարողություններին, Իրաքի պաշտպանության նախարարն ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում ծանոթացել եմ այս երկրի պաշտպանական կարողություններին ու սարքավորումներին և ականատես եղել Իրանի պաշտպանական արդյունաբերության աճին»:
Արևմտյան Ասիայի տարածաշրջանի արաբական երկրներից Իրաքն ամենաշատ մշակութային և կրոնական կապերն ունի Իրանի հետ։ Հարևանների համեմատությամբ Իրաքն ամենաերկար սահմանն ունի (մոտ 1258 կմ ցամաքային և 351 կմ ծովային սահման), իսկ ռասայական, պատմական, լեզվական կապերը, կրոնական ընդհանրությունները և անվտանգության ու տնտեսական ընդհանուր սպառնալիքների ու շահերի առկայությունը համարվում են կարևոր կետեր Իրան-Իրաք հարաբերություններում։
Մշակութային, քաղաքական և կրոնական բազմաթիվ ընդհանրությունների բերումով, Իրանի և Իրաքի միջև հարաբերությունների ընդլայնումը վերջին տարիներին մշտապես եղել է երկու երկրների իշխանությունների օրակարգում։