ԻԻՀ և ՌԴ ԱԳ նախարարներն ընդգծել են Հյուսիս-Հարավ միջանցքի կարևորությունը
(last modified Wed, 06 Dec 2023 05:55:23 GMT )
Դեկտեմբեր 06, 2023 09:25 Asia/Tehran

ՌԴ ԱԳ նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ընդգծել են Հյուսիս-Հարավ միջանցքի կարևորությունը: Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Ուրախ եմ հայտնել, որ մեր երկրի խորհրդարանը հաստատել է Իրանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության մասին համաձայնագիրը»։

Նմա հավելել է, որ ստորագրվել է նաև Միացյալ Նահանգների միակողմանի գործողություններին և միակողմանիությանը հակազդելու վերաբերյալ Իրանի և Ռուսաստանի համատեղ հռչակագիրը:
Անդրադառնալով երկու երկրների ղեկավարների շարունակական հանդիպումներին ու խորհրդակցություններին, Աբդոլլահյանն ասել է. «Մենք մշտապես շահել ենք Իրանի և Ռուսաստանի ղեկավարների դիվանագիտությունից, և հուսով ենք, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա ըստ պայմանավորվածության»:   
ՌԴ ԱԳ նախարարն ասել է. «Սա ընթացիկ տարում ԻԻՀ ԱԳ նախարարի հետ իմ վեցերորդ հանդիպումն է: Այս հանդիպումները ցույց են տալիս երկու երկրների վճռականությունը՝ հնարավորինս ընդլայնելու Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները»։
Լավրովը շնորհավորել է Իրանին՝ ԲՐԻԿՍ խմբին և ՇՀԿ-ին անդամակցելու կապակցությամբ, նշելով. «Ռուսաստանի կառավարությունն աջակցել է Իրանի անդամակցությանը այս երկու կազմակերպություններին, և մենք հույս ունենք, որ այս շրջանակում երկու երկրների միջև համագործակցությունը կընդլայնվի»: 
Նշելով, որ Իրանի և Ռուսաստանի նախագահները մշտական կապի մեջ են միմյանց հետ, Լավրովը հավելել է. «Վերջերս, երկու երկրների նախագահների ներկայությամբ կայացած տեսակոնֆերանսի ընթացքում, տրվել է Ռաշթ-Աստարա երկաթուղու շահագործման մեկնարկը»: 
Անդրադառնալով Հյուսիս-Հարավ երկաթուղու կարևորությանը, ՌԴ ԱԳ նախարարն ասել է. «Մենք կարևորում ենք, որ այս միջանցքի թողունակությունն ավելանա և  շահագրգռված ենք էներգետիկ ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության ընդլայնմամբ»։