Իրանում շահագործման է հանձնվել ռեկոմբինանտ պատվաստանյութերի արտադրության հոսքագիծը
https://parstoday.ir/hy/news/iran-i210448-Իրանում_շահագործման_է_հանձնվել_ռեկոմբինանտ_պատվաստանյութերի_արտադրության_հոսքագիծը
Իրանի նախագահի՝ Ալբորզ նահանգ կատարած այցի ընթացքում, Ռազիի պատվաստանյութի և շիճուկի հետազոտական ինստիտուտում, գործարկվել է նոր ռեկոմբինանտ պատվաստանյութի արտադրության հոսքագիծը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 08, 2023 10:34 Asia/Tehran
  • Իրանում շահագործման է հանձնվել  ռեկոմբինանտ պատվաստանյութերի արտադրության հոսքագիծը

Իրանի նախագահի՝ Ալբորզ նահանգ կատարած այցի ընթացքում, Ռազիի պատվաստանյութի և շիճուկի հետազոտական ինստիտուտում, գործարկվել է նոր ռեկոմբինանտ պատվաստանյութի արտադրության հոսքագիծը:

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հոսքագիծը հնարավորություն կտա արտադրել համապատասխան պատվաստանյութը և քաղաքացիներին հնարավորինս կարճ ժամանակում պաշտպանել այնպիսի վիրուսային հիվանդություններից, ինչպիսին է  կորոնավիրուսը:

Հոսքագիծն ունի  նոր սերնդի ռեկոմբինանտ պատվաստանյութի տարեկան 200 մլն չափաբաժին արտադրության հնարավորություն, ինչը վկայում է Իրանում գիտական առաջընթացի մասին: 

Այս ձեռքբերմամբ Իրանն այսուհետ կդասվի եվրոպական և ամերիկյան երկրների խոշոր արտադրողների խմբին  և միաժամանակ հնարավորություն կունենա կանխել արտարժույթի  դուրսբերումը երկյրից: