Իրանի ՌԾՈՒ հրամանատարը մեկնել է Թաիլանդ՝ մասնակցելու տարածաշրջանային կարևոր հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i211128-Իրանի_ՌԾՈՒ_հրամանատարը_մեկնել_է_Թաիլանդ_մասնակցելու_տարածաշրջանային_կարևոր_հանդիպմանը
Իրանի ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին մեկնել է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկ՝ մասնակցելու Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների ռազմածովային ուժերի 8-րդ գագաթնաժողովին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 21, 2023 10:09 Asia/Tehran
  •  Իրանի ՌԾՈՒ հրամանատարը մեկնել է Թաիլանդ՝ մասնակցելու տարածաշրջանային կարևոր հանդիպմանը

Իրանի ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին մեկնել է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկ՝ մասնակցելու Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների ռազմածովային ուժերի 8-րդ գագաթնաժողովին։

Նշելով, որ Իրանի ռազմածովային ուժերը ճանաչվել են որպես գագաթնաժողովի ամենաարդյունավետ անդամներից մեկը և ներկայումս ղեկավարում են երկու աշխատանքային խումբ, ծովակալ Շահրամ Իրանին հավելել է. «Գագաթնաժողովի առանցքը Հնդկական օվկիանոսի անվտանգությունն է, որը մտահոգում է օվկիանոսի ափերին գտնվող երկրներին: Մտահոգությունները կապված են ծովահենության, ծովային անվտանգության և վթարի մեջ գտնվող նավերին օգնություն ցուցաբերելու հետ»:

Նա նշել է. «Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների ռազմածովային ուժերի հրամանատարների հետ կանցկացվեն երկկողմ, եռակողմ և բազմակողմ հանդիպումներ՝ ծովային հարաբերությունների, ծովային անվտանգության և անվտանգության, դիվանագիտության մակարդակը բարելավելու նպատակով»։