Իրանը միացել է Ասիայի և տարածաշրջանի բոլոր տնտեսական ենթակառուցվածքներին․ Ռայիսի
(last modified Thu, 28 Dec 2023 14:04:16 GMT )
Դեկտեմբեր 28, 2023 17:34 Asia/Tehran
  •  Իրանը միացել է  Ասիայի և տարածաշրջանի բոլոր տնտեսական ենթակառուցվածքներին․ Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.-«Իրանը միացել է Ասիայի և տարածաշրջանի բոլոր տնտեսական ենթակառուցվածքներին»։

Հավասարակշռված քաղաքականության շրջանակներում՝ Իրանի 13-րդ շրջանի կառավարությունն իր արտաքին քաղաքականության մեջ տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում կարողացել է   ակտիվ դերակատարություն ունենալ   քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում:

Ուստի այս քաղաքականության ուղղությամբ է եղել Իրանի անդամակցությունը BRICS-ին, Շանհայի Համագործակցության Կազմակերպությանը և Եվրասիական տնտեսական միությանը։  Այդ մասին հինգշաբթի օրը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին հայտնել է Ղոմի կրոնագիտական դպրոցի ուսուցիչների համայնքի 13-րդ  նստաշրջանում։ Նշելով,որ  մարդկանց հաջող ներկայությունը տարբեր ոլորտներում  հուսատեցրել է թշնամիներին և ձախողման  մատնել նրանց հիբրիդային  պատերազմը, նախագահ Ռայիսին ասել է,-«Իրանը կարողացավ դառնալ ՇՀԿ-ի, BRICS-ի և Եվրասիական տնտեսական միության անդամ և միանալ Ասիայի և տարածաշրջանի բոլոր տնտեսական ենթակառուցվածքներին։ Տարածաշրջանում Իրանի գործարար ակտիվությունը ռեկորդ է սահմանել վերջին քառասուն տարում»։

Ռայիսին նշելով, որ Իրանի 13-րդ շրջանի կառավարության, Լուսահոգի Իմամ Խոմեյնիի  և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի դիսկուրսը հիմնված է տարածաշրջանում և աշխարհում գերակա և արդյունավետ սկզբունքների  վրա, հավելել է,-«Մենք կարող ենք ունենալ արժանապատիվ դիվանագիտություն և  ներքին կարողությունների վրա հիմնված տնտեսություն, իսկ տարածաշրջանի առևտրի և տնտեսության մեջ կարող ենք առաջատար լինել և չհրաժավել մեր սկզբունքներից»։

Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարելով, որ Իրանի բացարձակ ճշմարտությունը  բացահայտվել է ողջ աշխարհի համար,  հստակեցրել է.-«Թշնամուն չի հաջողվել Իրանի Իսլամական Հանրապետության մեկուսացման և ժողովրդին հիասթափեցնելու երկու նախագծերից և ոչ մեկում։ Այս հարցը բացահայտվել է աշխարհի բոլոր մարդկանց համար»։

Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Պաղեստինի հարցի և Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դադարեցման վերաբերյալ մեկ այլ հարց էր, որին անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին իր ելույթում։ Հանցագործություններ, որոնք սկսած 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հանգեցրել են ավելի քան 21,000 անմեղ պաղեստինցիների նահատակությանը, որոնց մեծ մասը կանայք, երեխաներ և քաղաքացիական անձինք են ։

Նախագահ Ռայիսին բացատրելով Իրանի դիրքորոշումը Ռիադում տեղի ունեցած իսլամական և արաբական երկրների ղեկավարների հանդիպմանը,առ այն  որ Պաղեստինի հարցը իսլամական աշխարհի գերխնդիրն է, և որ իրավունքը Պաղեստինինն է,  նշել է,-«Այսօր աշխարհը  հասել է Հեղափոխության գերագույն առաջնորդի խոսքին, որի համաձայն՝ Իսրայելը քաղցկեղային գոյացություն է։ Դա նշանակում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման ճշմարտացիությունը բացահայտվել է ողջ աշխարհի համար, և  Սիոնիստական ​​ռեժիմի  մանկասպանությունը նրա երեսից հեռացրեց  կեղծավորության դիմակը  և աշխարհի համար բացահայտվեց,որ սիոնիստներն ու նրանց աջակիցները որոնք հանցավոր են և մարդու իրավունքներին դեմ, սակայն փորձում են առերևույթ իրենց մարդու իրավունքների պաշտպան ներկայացնել։ 

Իրանն, Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, լայնածավալ աջակցություն է ցուցաբերել աշխարհի ազատատենչ ժողովուրդներին, հատկապես Պաղեստինի ճնշված ժողովրդին,ինչի մասին է վկայում լուսահոգի իմամ Խոմեյնիի կողմից Ռամազանի բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթը Ղոդսի օր հռչակելը։ 

Իսլամական հեղափոխության ավելի քան չորս տասնամյակների ընթացքում Իրանի պետական ​​այրերը չեն խնայել իրենց աջակցությունն աշխարհի ճնշված ժողովուրդներին , հատկապես  Պաղեստինի ճնշված ժողովրդին: Քաղաքականություն, որին  Իրանում ուղեկցում է հասարակական կարծիքը։

Պաղեստինի հարցում Իրանի Իսլամական Հանրապետությունը, ընդգծելով Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների անհապաղ դադարեցումը, բազմիցս հայտարարել է, որ Պաղեստինը պետք է կառավարվի բոլոր պաղեստինցիների կողմից, և որ այլ երկրներ չպետք է միջամտեն Պաղեստինի ներքին գործերին։ .