Հունվար 15, 2024 17:55 Asia/Tehran
  • Չնայած պատժամիջոցներին՝ Իրանը ՕՊԵԿ-ի նավթի արդյունահանման ոլորտում ռեկորդային աճ է արձանագրել

ԱՄՆ էներգետիկայի նախարարության տեղեկատվության վարչության վիճակագրության համաձայն՝ Իրանը նավթի արդյունահանման ոլորտում ռեկորդակիր է դարձել Նավթ արտահանող երկրների կազմակերպությունում (ՕՊԵԿ)։

ԱՄՆ էներգետիկայի նախարարության տեղեկատվության վարչությունը  հայտարարել է, որ Իրանը 2023 թվականին նավթի օրական արդյունահանումը 330 հազար բարել ավելացնելով,  այդ թվականին նավթի արդյունահանման ոլորտում ռեկորդ է սահմանել  ՕՊԵԿ-ի անդամների շրջանում։

Հաղորդման համաձայն՝ չնայած ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների շարունակմանը, Իրանը նավթի արդյունահանման ծավալների ավելացման  առումով,  2023 թվականին ռեկորդ  է սահմանել ՕՊԵԿ-ի անդամների շրջանում։

ԱՄՆ էներգետիկայի նախարարության տեղեկատվության վարչությունը հայտարարել է, որ անցյալ տարի Իրանի նավթի միջին արդյունահանումը կազմել է օրական 2,87 մլն բարել, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է օրական 330 հազար բարելով։

ՕՊԵԿ-ի նավթի ընդհանուր արդյունահանումը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ նվազել է 630 հազար բարելով եւ հասել օրական 26 միլիոն 890 հազար բարելի։

Պիտակ