Ինչո՞ւ Իրանը չի հրաժարվում ուրան հարստացնելու իր իրավունքից
Իրանում զրոյական հարստացման անհրաժեշտության մասին ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող Սթիվ Ուիթքոֆի հայտարարություններից հետո, Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին X-ի իր օգտահաշվում գրել է.- Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում ամերիկյան կողմերը, բնականաբար, ազատ են հանրային ոլորտում ասելու այն ամենը, ինչ անհրաժեշտ են համարում չարամիտ ազդեցիկ խմբերի ճնշումը զսպելու համար, ովքեր, նախորդ վարչակազմերի օրակարգն էին սահմանում։
Ուիթքոֆի հայտարարություններին ի պատասխան՝ Արաղչին ընդգծեց, որ Իրանում հարստացումը կշարունակվի բանակցությունների արդյունքից անկախ, և համաձայնության հասնելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հարգվեն Իրանի իրավունքները։
Անդրադառնալով ամերիկյան կողմի հրապարակային և գաղտնի դիրքորոշումների միջև եղած անհամապատասխանությանը՝ Արաղչին ընդգծեց, որ Իրանի քաղաքականությունն է խուսափել հանրային ասպարեզում բանակցություններից և որոշումներ կայացնել միայն սկզբունքների և ազգային շահերի հիման վրա։
Արաղչին նաև նշել է, որ Իրանը, որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) անդամ, ունի խաղաղ միջուկային տեխնոլոգիաներ ունենալու իրավունք, և ոչ մի հանգամանք չի կարող զրկել նրան այդ օրինական իրավունքից։
Իրանում ուրանի հարստացման վերաբերյալ գիտելիքները ոչ միայն գիտական կարողություն են, այլև տարիների ջանքերի, նվիրվածության և լայնածավալ գիտական ներդրումների արդյունք։ Հետևաբար, դրանից նահանջելը համարվում է երկրի գիտական անկախությունից և ազգային անվտանգությունից հրաժարում։
Նմանատիպ պատասխանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն ասել է, որ հնարավոր է համաձայնության հասնել Միացյալ Նահանգների հետ, բայց միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը դադարեցնի իր պարտադրման և ահաբեկման մոտեցումը։ Նա ընդգծել է, որ Իրանը երբեք չի հրաժարվի իր օրինական իրավունքներից ճնշման կամ սպառնալիքների ներքո։
Ի հակադրություն, Սթիվ Ուիթքոֆը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները ցանկանում է համաձայնագիր, որը Իրանում հարստացումը կնվազեցնի զրոյի՝ հավելելով, որ
Նման համաձայնագիրը Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու միակ միջոցն է։ Սա այն դեպքում, երբ Իրանը բազմիցս ընդգծել է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ ունի և գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիակատար վերահսկողության ներքո։
Միջազգային իրավունքի, մասնավորապես՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի համաձայն, խաղաղ նպատակներով, այդ թվում՝ էներգիայի արտադրության, բժշկության և գյուղատնտեսության համար ուրանի հարստացումը բոլոր երկրների անօտարելի իրավունքն է։ Իրանը ևս բազմիցս ապացուցել է գործակալության կանոնակարգերին իր հանձնառությունը և խաղաղ ճանապարհից չշեղվելը։
Չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն և խիստ պատժամիջոցների կիրառմանը, Իրանը հավատարիմ է մնացել իր պարտավորություններին և միշտ տրամաբանական երկխոսության պատրաստակամություն է հայտնել՝ տարաձայնությունները կարգավորելու համար։ Սակայն Վաշինգտոնում ծայրահեղական խմբավորումների կողմից շարունակական հռետորաբանությունը և քաղաքական ճնշումը լարված են դարձրել բանակցությունների մթնոլորտը։
Այն պայմաններում, երբ Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունները շարունակվում են, այս գործընթացի հաջողությունը կախված է նրանից, որ Վաշինգտոնը հրաժարվի իր անիրատեսական պահանջներից և ընդունի այն փաստը, որ Իրանը երբեք պատրաստ չէ զոհաբերել իր ազգային անվտանգությունն ու գիտական առաջընթացն անարդար համաձայնագրի համար։
Վերջին հաշվով, Իրանի համար ուրանի հարստացումը ոչ միայն տեխնիկական ընտրություն է, այլև գիտական հեղինակության և քաղաքական անկախության խորհրդանիշ։ Հարց, որը Թեհրանը կպաշտպանի վճռականորեն։