Փետրվար 08, 2024 20:28 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ. Իրանի քաղաքականությունը տարածաշրջանում իրավիճակը հանգիստ պահելն է

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչն ասել է.Իրանի քաղաքականությունը տարածաշրջանում իրավիճակը հանդարտեցնելն է,և լարվածության ու հակամարտությունների նվազեցումը:

Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ամերիկյան NBC News-ին տված հարցազրույցում տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ Իրանի վարած տարածաշրջանային քաղաքականության մասին նշելով,որ տարածաշրջանում  այդ լարվածության արմատը Իսրայելի գործողություններն են և  և պաղեստինցիների իրավունքների ոտնահարումը, ասել է,- Տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու անհապաղ լուծումը Գազայի հատվածում հրադադար հաստատելն  է։

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչը,  Իրանի կամ նրա շահերի դեմ  ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Թեհրանի պատասխանի վերաբերյալ  ընդգծել է. -Մենք վճռական պատասխան կտանք ցանկացած ագրեսիայի։

Կարմիր ծովում հակամարտությունների և Իսրայելին աջակցող նավերի վրա հարձակումների վերաբերյալ Իրավանին այդ գործողությունների հիմքը համարել է Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի շարունակական ագրեսիան և նշելով, որ Գազայում պետք է հաստատվի մշտական ​​հրադադար, ասել է,-Գազայի հատվածում հրադադարը պետք է լինի մշտական, կայուն և համատարած ինչպես նաև պետք է դադարեցվի Իսրայելի ռեժիմի ագրեսիան և ցեղասպանությունը։

Պիտակ