ԻՀՊԿ-ի ռազմանավից հաջողությամբ արձակվել է հեռահար բալիստիկ հրթիռը
https://parstoday.ir/hy/news/iran-i213800-ԻՀՊԿ_ի_ռազմանավից_հաջողությամբ_արձակվել_է_հեռահար_բալիստիկ_հրթիռը
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասել է. -Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերային և ռազմածովային ուժերի համատեղ աշխատանքը հաջողությամբ ավարտվել է՝ ռազմանավից հեռահար բալիստիկ հրթիռ արձակելով:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Փետրվար 13, 2024 07:34 Asia/Tehran

ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասել է. -Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերային և ռազմածովային ուժերի համատեղ աշխատանքը հաջողությամբ ավարտվել է՝ ռազմանավից հեռահար բալիստիկ հրթիռ արձակելով:

Գեներալ-մայոր Հոսեյն Սալամին երկուշաբթի օրը հավելել է. «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմանավից հեռահար բալիստիկ հրթիռի հաջող արձակումը մեծացրել է մեր ազդեցությունն ու ծովային հզորությունը ցանկացած կետում»:

Անդրադառնալով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի մյուս հնարավորություններին, ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարն ընդգծել է. «Մեր օվկիանոսային նավերը կարող են հայտնվել օվկիանոսների ցանկացած կետում, և բնականաբար, երբ մենք կարող ենք հրթիռներ արձակել դրանցից, անվտանգ տեղ չկա այն ուժի համար, որն ուզում է մեզ համար անապահովություն ստեղծել»:

Գեներալ-մայոր Սալամին նաև մատնանշեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի հզորությունը և հայտարարեց. «Ծովում մարտական ​​նավերը թիրախավորելու կարողությամբ օժտված մեծ թվով անօդաչուներով, թեւավոր հրթիռներով և նույնիսկ բալիստիկ հրթիռներով համալրմամբ, մեր ռազմածովային պաշտպանությունը և հարձակողական հզորությունն ի ցույց են դնում այդ ուժերի առաջադեմ և ժամանակակից հնարավորությունները»:

Գեներալ Սալամին ընդգծեց. «Մենք, անշուշտ, համապատասխան և ծանր կերպով կհակադարձենք ցանկացած դավադրության և գործողության, և շնորհիվ մեր իշխանության, վճռականության ու հզորության, կարող ենք ձախողման մատնել գերտերություններից բաղկացած ցանկացած կոալիցիայի»: