Իրանում տեղի է ունեցել «Արման» և «Ազարախշ» հրթիռային համակարգերի շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i214030-Իրանում_տեղի_է_ունեցել_Արման_և_Ազարախշ_հրթիռային_համակարգերի_շնորհանդեսը
Իրանը ներկայացրել է «Արման» հակաբալիստիկ հրթիռային և «Ազարախշ» հակաօդային պաշտպանության համակարգերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2024 13:27 Asia/Tehran

Իրանը ներկայացրել է «Արման» հակաբալիստիկ հրթիռային և «Ազարախշ» հակաօդային պաշտպանության համակարգերը։

Այս առաջադեմ հրթիռային համակարգերը կառուցվել են Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության մասնագետների ջանքերի շնորհիվ։ 

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Աշթիանիի ներկայությամբ  այսօր առավոտյան տեղի է ունեցել «Արման» հակահրթիռային պաշտպանության համակարգի և փոքր բարձրության «Ազարախշ» հակաօդային պաշտպանության համակարգի շնորհանդեսը։

«Արման» ՀՕՊ համակարգը ներկայացված է երկու տարբերակով՝ տարբեր ռադարներով։ Այս համակարգի մի մոդելն ունի պասիվ ռադար, իսկ մյուս մոդելը՝ ակտիվ ռադար։

(«Արման» հրթիռային համակարգի միջոցով «Քարար» անօդաչու թռչող սարքի որսումն ու ոչնչացումը)

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարարն Իրանում կայացած արարողության ժամանակ ասել է.«Արման» և «Ազարախշ» հրթիռային համակարգերը կարող են ամենակարճ ժամանակում և հեռավորության վրա խոցել և ոչնչացնել թիրախները։

Ամիր Աշթիանին հավելել է.--««Արման» համակարգը միջին հեռահարության և բարձր բարձրության տակտիկական համակարգ է, որը կարող է հայտնաբերել թիրախները 180 կմ հեռավորության վրա և ոչնչացնել դրանք 120 կմ հեռավորության վրա»։

Աշթիանին ընդգծել է. «Այս համակարգը շատ արագաշարժ է և պատրաստ է գործողություն իրականացնել  3 րոպեից պակաս ժամանակում և ապահովում է հուսալի ծածկույթ՝ երկրի տարածքը պաշտպանելու համար»։

 

Իրանի պաշտպանության նախարարը «Ազարախշ» հրթիռային համակարգի մասին ասել է,-«Երկրի կենսական և կարևոր զգայուն կենտրոնները անօդաչու թռչող սարքերի և միկրոթռչունների սպառնալիքներից պաշտպանելու այլ ձեռքբերումների թվում է «Ազարախշ» համակարգը, որն ունի կարճ հեռահարություն ։ Այն կարող է տեղադրվել տարբեր տեսակի մեքենաների վրա և օգտագործվել օրվա ինչպես լուսավոր, այնպես էլ մութ ժամերին գործողություններ կատարելիս: Այն ունի առաջադեմ 3D ռադիոտեղորոշիչ համակարգ, օպտիկական որոնիչ և կատարելագործված մանևրող ինքնակառավարող գլխիկ»։