Որպես աշխարհի ծովային տերություններից մեկի՝ Իրանի դիրքի ամրապնդումը
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է, որ Իրանի 86-րդ նավախումբը ամրապնդել է Իրանի դիրքը՝ որպես Արևմտյան Ասիայի և Իսլամական աշխարհի ծովային տերություններից մեկը։
Սա Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նավախումբն է, որը շրջել է աշխարհով մեկ և հատելով Խաղաղ օվկիանոսը մտել է ամերիկյան մայրցամաք, ինչը ցույց է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության ներքին մասնագետների և զինված ուժերի կարողությունը։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին շաբաթ օրը Իրանի Իսլամական Հանրապետության 86-րդ նավախմբի ձեռքբերումներին նվիրված համաժողովում ունեցած ելույթում հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հզորության շրջադարձային կետը՝ 86-րդ նավախմբի առաքելության հաջող ավարտն էր։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը, մատնանշելով, որ ծովային տնտեսության դիսկուրսը առաջնահերթ է համարվել երկրների կողմից, հայտարարել է, որ հակառակ բոլոր սպառնալիքներին, որոնք սպասվում էին այս առաքելության ընթացքում, բանակի ռազմածովային նավախումբը ապահով կերպով սկսեց իր առաքելությունը և ավելի ապահով վերադարձավ հայրենիք:
Ծովակալ Իրանին հավելել է,որ այն ժամանակ,երբ նավախումբն ԱՄՆ-ի ափերին ցուցադրում էր Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը, արևմտյան կողմերի 90%-ն իրենց ուղերձներում նավախմբի փոխարեն օգտագործել են նավակ բառը։ Որովհետեւ, նրանց տեսանկյունից, Իսլամական Իրանը նման կարողություն չի ունեցել եւ չի կարող ունենալ։