ԻՀ մեծարգո առաջնորդը կարևորել է ընտրություններին մասնակցելն ու ազգային միասնության պահպանումը
(last modified Sun, 18 Feb 2024 12:08:40 GMT )
Փետրվար 18, 2024 15:38 Asia/Tehran
  • ԻՀ մեծարգո առաջնորդը կարևորել է ընտրություններին մասնակցելն ու ազգային միասնության պահպանումը

Կարևորելով համազգային միասնությունը և մարտի 1-ի ընտրությունները՝ որպես խնդիրների լուծում և բարեփոխում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը բոլորին կոչ է արել եռանդով մասնակցել համապետական ​​այս կարևոր իրադարձությանը։

Իրանի Իսլամական խորհրդի 12-րդ և Առաջնորդության Բանիմացների Ժողովի 6-րդ գումարման ընտրությունները կանցկացվեն ուրբաթ, Էսֆանդի 11-ին (մարտի 1-ին) ողջ Իսլամական Իրանում:

Կիրակի օրը Արևելյան Ատրպատական նահանգի հազարավոր մարդկանց հետ հանդիպման ժամանակ, մեծարգո առաջնորդը նշել է, որ իմպերիալիստական ճակատն անկասկած դեմ է Իրանի ընտրություններին և ընտրությունները համակարգի հանրապետականության դրսևորումն է, և դրա համար էլ իմպերիալիզմն ու ԱՄՆ-ը, որոնք, թե դեմ են համակարգի և՛ հանրապետականությանը, և՛ իսլամականությանը, դեմ են նաև ընտրություններին և քվեակենտրոններում ժողովրդի եռանդուն մասնակցությանը։

Անդրադառնալով ԱՄՆ նախկին նախագահներից մեկի՝ Իրանի ժողովրդին ուղղված խնդրանքին վերջին ընտրություններին չմասնակցելու համար, մեծարգո առաջնորդն ասել է․- Այդ նախագահն անգիտակցաբար օգնեց Իրանին, քանի որ նրան հակադրվելու համար, ժողովուրդն ավելի եռանդով մասնակցեց ընտրություններին։ Այդ իսկ պատճառով ամերիկացիներն այլևս այսպես չեն խոսում, այլ ձգտում են տարբեր ձևերով հուսահատեցնել ժողովրդին և կանխել ժողովրդի մասնակցությունն ընտրություններին։

Ընտրություններն  Իսլամական Հանրապետության համակարգի գլխավոր հենասյունը և երկիրը բարեփոխելու ճանապարհը համարելով, Այաթոլլահ Խամենեին ասաց․- Բոլորը պետք է մասնակցեն ընտրություններին. Նրանք, ովքեր ձգտում են լուծել խնդիրները, դրա ճիշտ ճանապարհը ընտրություններն են, և նրանք պետք է մասնակցեն ընտրություններին։

Գերապատիվ առաջնորդի խոսքով, ընտրական դաշտ մտած մարդիկ պետք է խուսափեն վատ կեցվածքից, չարախոսությունից, քարոզարշավներում և կիբերտարածքում ուրիշներին վիրավորելուց և զրպարտելուց, ինչպես նաև մարդկանց կարծիքը գրավելու համար կեղծ ու իրականությանը չհամապատասխանող բովանդակություն ներկայացնելուց, քանի որ այդ գործողությունները կհանգեցնեն վստահության կորստի,-ասել է մեծարգո առաջնորդը։

Գերապատիվ այաթոլլահ Խամենեին նշել է․- Իհարկե, այս մի քանի տասնամյակների ընթացքում թշնամու պնդած մասշտաբով երբևէ ընտրախախտում չի նկատվել, և նրանց այս հայտարարությունն անհիմն է։ Եղել են դեպքեր նաև, երբ ոմանք բարձրաձայնում էին որոշ խախտումների մասին, սակայն այդ խախտումները երբեք ընդհանուր արդյունքների մեջ որևէ փոփոխություն չեն առաջացրել, և ընտրությունները երկրում միշտ անցել են արդար, առողջ և կանոնակարգված։

Իրանի ժողովրդի միասնությունը իսլամական հեղափոխության հաղթանակի և շարունակականության բանալին համարելով, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ Իրանի ազգային միասնության վրա չպետք է ազդեցիկ լինեն քաղաքական և ճաշակային տարաձայնությունները։

Անդրադառնալով օրհնաբեր 45 տարվա ընթացքում իրադարձությունների, դավադրությունների ու խռովությունների փոթորկի մեջ հեղափոխության աճին ու հզորացմանը, մեծարգո առաջնորդն ասել է․- «Հեղափոխությունը ազգի և համակարգի իմաստով դժվարին խոչընդոտների միջով անցնելով դարձել է ավելի ուժեղ, հզոր, և ունի ավելի ազդեցիկ հայացք, իսկ այսօր պետք է գլխավոր պարտականությունները ճիշտ ըմբռնելով, ձգտենք խնդիրների կարգավորմանը»։

Գերապատիվ առաջնորդը «ինքն իրեն և թշնամուն նայելը» համարեց յուրաքանչյուրի երկու հիմնական պարտականությունը և  ասաց.- Պետք է ճիշտ գնահատեք ինքներդ ձեզ և թշնամուն, և այդ պարտականությունն անտեսելը մեծ աղետ է։