Ձևավորվել է ԻՀՊԿ առաջին ծանր նավատորմը
https://parstoday.ir/hy/news/iran-i214096-Ձևավորվել_է_ԻՀՊԿ_առաջին_ծանր_նավատորմը
Այսօր առավոտյան ԻՀՊԿ նավատորմին են միացել երկու ֆրեգատներ։
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Փետրվար 19, 2024 06:42 Asia/Tehran

Այսօր առավոտյան ԻՀՊԿ նավատորմին են միացել երկու ֆրեգատներ։

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Մոհամմադ Բաղերին հայտնել է   ԻՀՊԿ նավատորմը «Նահատակ Սայադ Շիրազի» և «Նահատակ Հասան Բաղերի» օվկիանոսային նավերով համալրվելու մասին։
 

Կորպուսի նավատորմը «Նահատակ Սայադ Շիրազի» նավի համալրվելու արդյունքում, ձևավորվում է ծանր նավերի առաջին նավատորմը։ Սա Կորպուսի նավատորմի առաջին ծանր նավն է։ Այն կառուցվել է իրանցի մասնագետների կողմից և ռադարախույս է։

Նավի կորպուսի համար կիրառվել են ոչ պողպատե համաձուլվածքներ։ Նավը հագեցած է 700 կմ հեռահարությամբ «Նավաբ» և «Սաիդ» թևավոր հրթիռների արձակման համար նախատեսված կայաններով։  Նավի վրա  կարող է տեղակայվել երեք թեթև հրթիռային կայան և մարտական ուղղաթիռ։ Նավից հնարավոր է արձակել նաև հրթիռներ՝ հակառակորդի հրթիռները շեղելու համար։
 

Եղանակային տարբեր պայմաններում նավը կարող է լողալ 60 կմ/ժ արագությամբ։
Նավի երկարությունը 67 մետր է, լանությունը՝ 20։ Այն կշռում է 60 տոննա և ունի 4 շարժիչ։
 

Այս նավով համալրվելով, ԻՀՊԿ ռազմածովային ուժերն այսուհետ անհամեմատ ավելի հզոր կլինեն և նավատորմը առավելություններ կունենա հեռավոր ջրերում առաքելություն իրականացնելու ժամանակ։