Ձևավորվել է ԻՀՊԿ առաջին ծանր նավատորմը
Այսօր առավոտյան ԻՀՊԿ նավատորմին են միացել երկու ֆրեգատներ։
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Մոհամմադ Բաղերին հայտնել է ԻՀՊԿ նավատորմը «Նահատակ Սայադ Շիրազի» և «Նահատակ Հասան Բաղերի» օվկիանոսային նավերով համալրվելու մասին։

Կորպուսի նավատորմը «Նահատակ Սայադ Շիրազի» նավի համալրվելու արդյունքում, ձևավորվում է ծանր նավերի առաջին նավատորմը։ Սա Կորպուսի նավատորմի առաջին ծանր նավն է։ Այն կառուցվել է իրանցի մասնագետների կողմից և ռադարախույս է։

Նավի կորպուսի համար կիրառվել են ոչ պողպատե համաձուլվածքներ։ Նավը հագեցած է 700 կմ հեռահարությամբ «Նավաբ» և «Սաիդ» թևավոր հրթիռների արձակման համար նախատեսված կայաններով։ Նավի վրա կարող է տեղակայվել երեք թեթև հրթիռային կայան և մարտական ուղղաթիռ։ Նավից հնարավոր է արձակել նաև հրթիռներ՝ հակառակորդի հրթիռները շեղելու համար։

Եղանակային տարբեր պայմաններում նավը կարող է լողալ 60 կմ/ժ արագությամբ։
Նավի երկարությունը 67 մետր է, լանությունը՝ 20։ Այն կշռում է 60 տոննա և ունի 4 շարժիչ։