Իրանում արտադրվել է նոր և մատչելի հակաքաղցկեղային դեղամիջոց
https://parstoday.ir/hy/news/iran-i214132-Իրանում_արտադրվել_է_նոր_և_մատչելի_հակաքաղցկեղային_դեղամիջոց
Հակաքաղցկեղային դեղորայք արտադրող ընկերության մասնագետ Թիամ Էսֆահանին ասել է, որ նոր դեղամիջոցն արտասահմանյան նմանօրինակ դեղամիջոցների համեմատ ավելի մատչելի գին ունի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2024 13:30 Asia/Tehran

Հակաքաղցկեղային դեղորայք արտադրող ընկերության մասնագետ Թիամ Էսֆահանին ասել է, որ նոր դեղամիջոցն արտասահմանյան նմանօրինակ դեղամիջոցների համեմատ ավելի մատչելի գին ունի։

Iran Press-ի հետ զրույցում, անդրադառնալով ընկերության կողմից հատուկ դեղամիջոցների արտադրությանն Էսֆահանին ասել է․ «Մեր արտադրանքը կիրառվում է քաղցկեղի բուժման մեջ։ Մենք արտադրում ենք հատուկ դեղեր, որոնք շուկա են մտնում համապատասխան ստուգումներից հետո»։ 
Նշելով, որ վերջին դեղամիջոցն արտադրվել է իրանցի մասնագետների ջանքերով, նա հավելել է․ «Այս ռազմավարական դեղամիջոցի արտադրությամբ, այլևս կարիք չի լինի մեծ գումարներ վճարել արտասահմանից այս դեղամիջոցը ձեռք  բերելու համար։ Մեր արտադրանքը համապատասխանում էմիջազգային ստանդարտներին և հաստատված է Իրանի պարենի և դեղորայքի կազմակերպության կողմից»։
Էսֆահանին հավելել է, որ ներքին շուկայի պահանջարկը բավարարելուց հետո, դեղամիջոցը նաև կարտահանվի։ 
Ընկերության արտադրած նոր դեղամիջոցը կիրառվում է կրծքագեղձի մետաստատիկ    քաղցկեղի, թոքերի քաղցկեղի և շագանակագեղձի մետաստատիկ քաղցկեղի բուժման ժամանակ։