Իրանը կարող է արտադրել ատամնաբուժական սարքավորումներ և արտահանել դրանք
Փետրվար 19, 2024 14:14 Asia/Tehran
Գիտահենք արտադրանքի ցուցահանդես կատարած այցի շրջանակում ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ծանոթացել է բժշկության և ստոմատոլոգիայի ոլորտների նորագույն տեխնոլոգիաների հետ։
Այս ընթացքում առողջապահության ոլորտի գիտահենք տնտեսության զարգացման շտաբի պետը նշել է, որ Իրանն այսօր կարող է արտադրել և հարևան երկրներ արտահանել ատամնաբուժական ոլորտում կիրառվող սարքավորումներ։
Ռայիսին ծանոթացել է նաև հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների նորագույն սարքավորումների և պատվաստանյութերի ու կենսաբանական դեղամիջոցների արտադրության պլատֆորմների հետ։