Իրանում մեկնարկել է իսլամական խորհրդարանի ընտրությունների քարոզարշավը
Այսօր առավոտյան մեկնարկել է Իրանի իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրությունների քարոզարշավը, որը կավարտվի ընտրություններից 24 ժամ առաջ։ Ընտրությունները կկայանան մարտի 1-ին։
Իսլամական խորհրդարանի ընտրությունների համար ներկայացված թեկնածուներից հաստատվել է 15 հազար 200-ի թեկնածությունը։ Ինչպես նշել է Իրանի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին, ընտրություններում իրական մրցակցութուն է սպասվում տարբեր քաղաքական խմբակցությունների միջև։
Թեհրան, Ռեյ, Շեմիրանաթ, Իսլամշահր և Փարդիս ընտրատարածքներում իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի համար պայքարում է 3 հազար 545 թեկնածու։
Թեհրանի նահանգապեը չորեքշաբթի օրը հրապարակել է նահանգի ընտրատարածքներում մրցակցող թեկնածուների անունները։
Իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրությունների ժամանակ, քաղաքացիները, չորս տարի ժամկետով, կընտրեն 290 պատգամավորի։ Իսլամական խոհրդրարանի ընտրություններին զուգահեռ, տեղի կունենան նաև Բանիմացների խորհրդի վեցերորդ շրջանի ընտրությունները՝ խորհրիդ 88 անդամներին ընտրելու նպատակով։