Մարտ 24, 2024 10:46 Asia/Tehran
  • Իրանը  հասանելիություն ունի հեղուկ բնական գազի արտադրության ոլորտի հիմնական տեխնիկական գիտելիքներին

Թեհրանի համալսարանի հեղուկ բնական գազի ինստիտուտի մասնագետները մշակել են գազի արտադրության հիմնական տեխնոլոգիան:

Այս մասին ԻՍՆԱ-ի հետ հարցազրույցում հայտնել է հեղուկ բնական գազի ինստիտուտի ղեկավար, Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Ալի Վաթանին։

Նա նշել է․ «Տեխնոլոգիան հնարավորություն կտա գազը տեղափոխել երկրի ցուրտ և անմատչելի շրջաններ և պահեստավորել այն, մեծացնել արտահանման ծավալը և շահագործել հեռավոր շրջաններում գտնվող հանքավայրերն ու մեծացնել այս ոլորտում Իրանի հեղինակությունը»։ 

Նշելով, որ Ռուսատանից հետո Իրանն աշխարհում բնական գազի պաշար ունեցող երկրորդ երկիրն է, Վաթանին հաավելել է․ «Բնական գազի ու նավթի ընդհանուր  պաշարների առումով Իրանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում և պետք է ունենա համապատասխան գիտական հզորություն՝ հումքի վաճառքը դադարեցնելու և նավթի վրա հիմնված տնտեսությունից ազատվելու համար։ Այսինքն՝ Իրանը պետք է աշխարհում առաջին տեղը գրավի նավթի, գազի և նավթաքիմիական ոլորտի տեխնոլոգիաների առումով»։

 

Պիտակ