Մարտ 27, 2024 15:13 Asia/Tehran
  • Իսրայելցիների ահաբեկման ցուցակում հայտնված անձը Թեհրանում․ Մենք անպայման կհաղթենք Իսրայելին

Պաղեստինի իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղարը, որը  հայտնվել է Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկման  ցուցակում, երեկ երեքշաբթի Թեհրանի «Ազադի» մարզադաշտում 100 հազար իրանցիների հավաքի ժամանակ բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը պաղեստինյան ժողովրդի և դիմադրության նկատմամբ՝ ընդգծելով, որ Պաղեստինի ժողովուրդը Ղուրանի, Իսլամի և Իրանի աջակցության շնորհիվ կհաղթի Սիոնիստական ​​ռեժիմին։

 


Այս միջոցառման ժամանակ Զիյադ ալ-Նախալեն ասել է, որ Սուրբ Ղուրանը համախմբել է մահմեդականներին եւ հավելել, որ Պաղեստինի ժողովուրդի սրտերը սիրելի Իրանի ժողովրդի հետ է։

 

Պաղեստինյան դիմադրության ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն էլ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի հետ հանդիպման ժամանակ իր երախտագիտությունն է հայտնել պաղեստինյան հիմնախնդրի, հատկապես Գազայի ժողովրդի նկատմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդի ու կառավարության աջակցության համար։

 

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Գազայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետևանքով զոհվել է շուրջ 32500 պաղեստինցի, վիրավորվել ավելի քան 74000 մարդ։