Մարտ 27, 2024 16:55 Asia/Tehran
  • Իրանի ներկայությամբ BRICS միջուկային ակումբ ստեղծելու առաջարկը

Ռուսաստանի Սոչի Սիրիուս ավանում «Atomexpo 2024» 13-րդ միջազգային համաժողովում առաջարկվել է BRICS-ի անդամ երկրների միջուկային ակումբի ստեղծումը Իրանի ներկայությամբ։

«Atomexpo 2024» 13-րդ միջազգային համաժողովում Ռուսաստանի «Ռոսատոմ» պետական ​​ընկերության առաջին փոխնախագահ Կիրիլ Կամարովն, անդրադառնալով ատոմային էներգետիկայի ոլորտում BRICS խմբի կարողություններին, առաջարկել է համագործակցության նոր մեխանիզմ ձևավորել այս ոլորտում խմբի անդամ երկրների միջև ասոցիացիայի ձևաչափով:

Նշելով, որ BRICS-ի երկրներն իրենց տրամադրության տակ ունեն աշխարհի ակտիվ ատոմակայանների մոտ 30%-ը և կառուցվող էլեկտրակայանների մոտ 70%-ը, Կամարովը հավելել է, որ գործարկված ատոմակայանների հզորության եռապատիկ աճը, որը համաշխարհային ատոմային արդյունաբերության կողմից հռչակվել է մինչև 2050 թվականի նպատակ, անհնար է առանց BRICS-ի երկրների լուրջ մասնակցության։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխնախագահ Հոսեյն Դերախշանդեհը ողջունել է Ռուսաստանի ​​«Ռոսատոմ» պետական ընկերության ղեկավարի առաջին տեղակալի առաջարկը՝ ասելով, որ BRICS-ի անդամ երկրների միջուկային ակումբը կարող է իր նախագծերով  իրական ներգրավվածություն ունենալ էներգիայի ածխածնազտման և մարդկանց կյանքի որակի բարելավման գործում՝ միջուկային բժշկության և կրթական համայնքների զարգացման միջոցով:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխնախագահ Հոսեյն Դերախշանդեհ

 

Իրանի ատոմային էներգիայի արտադրության և զարգացման ընկերության գործադիր տնօրենը հավելել է, որ BRICS-ի երկրները տարբեր աշխարհագրական պայմաններում, տեխնոլոգիաների ընտրության տարբեր մոտեցումներով նախագծեր իրականացնելու փորձ ունեն, և այս տեսանկյունից այդ երկրների համատեղ համագործակցությունն արժեքավոր է։

 

Պիտակ