Մարտ 27, 2024 17:52 Asia/Tehran
  • Իրանը հայտարարելել է, որ չի հրաժարվելու Արաշ գազի համատեղ հանքավայրի նկատմամբ իր իրավունքից

ԻԻՀ նախագահի իրավական հարցերով տեղակալ Մուհամմադ Դեհղանն ընդգծել է, որ Իրանը ոչ մի դեպքում չի հրաժարվի Պարսից ծոցում գտնվող Արաշ գազի համատեղ հանքավայրում իր իրավունքներից։

Նա նշել է․ «Թեև մենք հավատում ենք, որ հարցը կլուծվի Քուվեյթի հետ կխոսության միջոցով, սակայն միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ թույլ չենք տա միջազգային իրավական չափանիշներին հակասող որևէ գործողություն»:
1962 թվականին Պարսից ծոցի հյուսիսային մասում հայտնաբերվեցին գազի հսկայական պաշարներ, որոնց ծավալը գնահատվում է 35-60 տրիլիոն խորանարդ ֆուտ: Հանքավայրը պատկանում է  Իրանին, Քուվեյթին և Սաուդյան Արաբիային։ Իրանական մասը կոչվում է «Արաշ»,   Քուվեյթի մասը՝ «Ալ-Դարա»։
Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի համատեղ «Արաշ/Ալ-Դարա» հանքավայրում հետախուզական հորատման մեկնարկը տրվել է 2000 թվականին, առանց Իրանի թույլտվության։