Ապրիլ 09, 2024 17:02 Asia/Tehran
  • Իրանի նախագահն ընդգծել է Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների և սպանությունների գործընթացը դադարեցնելու  անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը  կարևորել է երկրների և իսլամական ումմայի համագործակցությունն ու արդյունավետ ջանքերը՝  Գազայի հատվածում և Պաղեստինում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններն ու սպանությունները դադարեցնելու  համար:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին երեքշաբթի օրը,  Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ հեռախոսազրույցում, հայտարարել է, որ աշխարհի բոլոր ազատատենչ մարդկանց ամենակարևոր ընդանուր խնդիրը այսօր Գազայում պաղեստինցիների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի աննախադեպ հանցագործությունների և վայրագությունների հետևանքով առաջացած խոր ցավն ու վիշտն է:

Ռայիսին նաև ընդգծել է,որ  աշխարհի բոլոր մուսուլմանների և ազատատենչ մարդկանց կրոնական և մարդկային կարևոր պատասխանատվությունն է՝ իրենց ողջ կարողություններն օգտագործելով՝ դադարեցնել այս իրավազրկված, դիմացկուն և հզոր ժողովրդի սպանությունն ու ցեղասպանությունը։

Աբդուլ Լատիֆ Ռաշիդը  ցավ հայտնելով Գազայի ճնշված պաղեստինցիների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների շարունակվելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այդ հանցագործությունները դադարեցնելու միջոցառումների անարդյունավետության  կապակցությամբ, և անդրադառնալով որոշ երկրների  այնպիսի միջոցների, ներառյալ  վետոյի իրավունքին դիմելուն,հավելել է,-«Որոշ երկրներ չեն ցանկանում այս խնդիրը լուծել արմատապես, այլ նպատակ ունեն այն ավելի բարդացնել, ուստի անհրաժեշտ է, որ իսլամական երկրները օպերատիվ ծրագիր մշակեն Պաղեստինի հարցը արմատապես լուծելու  և այս ճնշված ժողովրդի իրավունքները  վերականգնելու համար»։

Պիտակ