Ապրիլ 11, 2024 10:18 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը ցավակցել է Իսմայիլ Հանիեյին՝ վերջինիս զավակների նահատակության կապակցությամբ

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, Իսմայիլ Հանիեիյն ուղղված ուղերձում, ցավակցել է վերջինիս մեքենայի վրա Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով ընտանիքի մի շարք անդամների նահատակության կապակցությամբ։

Իրանի հեռուստատեսության հաղորդման համաձայն՝ Ռայիսիի ուղերձում ասված է․ «ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի  պատվավոր ղեկավար, մոջահեդ եղբայր, պարոն Իսմայիլ Հանիե։

Ալ-Շաթի ճամբարի վրա Սիոնիստական դաժան ռեժիմի հարձակումը, որի հետևանքով նահատակվեցին Ձեր երեք զավակները, մեծ ցավ պատճառեց ինձ և Իրանի ժողովրդին։

Այս ոճրագործությունն ավելի ակնհայտ դարձրեց ռեժիմի դաժան ու մանկասպան էությունը, ևս մեկ անգամ վկայելով այն մասին, որ մարդկության դեմ ուղղված հանցագործություններում և իր ձախողումները փոխհատուցելու ու փլուզման ճահճից փրկվելու համար, այդ ռեժիմը չի հարգում որևէ սկզբունք։

Ցավոք սրտի, մարդու իրավունքների պահանջատերերը նման հանցագործությունների դեպքում իրենց լռությամբ ու ռեժիմին ցուցաբերած աջակցությամբ, ենթահող են ստեղծում վերջինիս կողմից նոր հանցագործությունների իրականացման համար, դառնալով այդ ռեժիմի մեղսակիցը։

Ցավակցում եմ Ձերդ Գերազանցությանը, հարգարժան ընտանիքին և Դիմադրության ճակատի մոջահեդներին։ Ամենակարող Աստծուն աղոթում եմ նահատակների ևՊաղեստինի ճնշված ազգի դիմադրության և պաշտպանության լուսավոր ճանապարհին ձեր առողջության ու անսասանության համար»։

 

Պիտակ