Ապրիլ 24, 2024 11:02 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Թեհրանն աջակցում է Կովկասում կայունության հաստատմանը և հարգում Բաքվի ու Երևանի պայմանավորվածությունները

Արձագանքելով սահմանազատման հանձնաժողովի 8-րդ նիստում Բաքվի և Երևանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին, Թեհրանը հայտարարել է, որ հարգում է ցանկացած համաձայնություն, որը կհանգեցնի հակամարտող կողմերի միջև սահմանային վեճերի խաղաղ կարգավորմանը:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանը հարգում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։ 

Նա նշել է, որ Կովկասում  խաղաղության և կայունության հաստատման համար Ադրբեջանն ու Հայաստանը պետք է շարունակեն սահմանային հարցերի խաղաղ լուծմանն ուղղված ջանքերը։ 

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը չի ներառում Հայաստանից Վրաստան տանող ճանապարհին գտնվող տարածքները։

Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, լրագրողների հետ զրույցում, նշելով, որ պաշտոնական Երևանը Թեհրանին  տեղեկացնում է Բաքվի հետ խաղաղության բանակցություններում առկա խնդիրների ու ձեռք բերված  պայմանավորվածությունների մասին, անդրադարձել է հայ-իրանական հարաբերությունների ապագային, նշելով․ «Իրանը տարբեր ոլորտներում լայնորեն համագործակցում է Հայաստանի հետ։ Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը։ Այն, թե մեր հարաբերությունները որքան կզարգանան, կախված է երկու երկրների կարիքներից և ձեռք բերված պայմանավորվածություններից»։ 

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի օրակարգային կարևոր հարցերից մեկը ռուս զինվորականներին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս բերելն է։ 

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին, խոսել այդ տարածքներն Իրանի դեմ օգտագործելու հավանականության մասին, հավելելով, որ  Իրանը ճանաչել է կովկասյան երկրների տարածքային ամբողջականությունը։
Հետևաբար, դժվար թե այդ երկիրը քայլեր ձեռնարկի իր հարևանի դեմ, որոնք կհակասեն Իրանի անվտանգությանն ու ազգային շահերին: Հայաստանը չի հանդուրժի տարածաշրջանային երկրների որևէ քաղաքականություն, որը կվնասի Իրանին։

Հարկ է նշել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրված փաստաթղթի համաձայն՝ ռուսական խաղաղապահ ուժերը տեղակայվել էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքներում։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն օրերս հաստատել է Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերման մասին լուրը։ 
Ընդհանուր առմամբ, խոսելով Երևանի ու Բաքվի միջև  վերջին պայմանավորվածություններին Թեհրանի աջակցության մասին, պետք է ասել, որ անկասկած, Իրանի աջակցությունը կարող է արագացնել խաղաղության գործընթացը Հարավային Կովկասում և պետք է նշել, որ առանց Իրանի աջակցության, դա տեղի չի ունենա։ 

Չնայած դրան, Թեհրանն  ինչպես միշտ, Հարավային Կովկասում խաղաղությունը համարում է կարևոր առաջնահերթություն և ընդգծում դրա կարևորությունը։

Պիտակ