Նիգերիայի առևտրի և արդյունաբերության նախարարն ընդգծել է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը
(last modified Fri, 03 May 2024 08:31:15 GMT )
Մայիս 03, 2024 12:01 Asia/Tehran
  • Նիգերիայի առևտրի և արդյունաբերության նախարարն ընդգծել է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը

Նիգերիայի առևտրի և արդյունաբերության նախարարն ընդգծել է Իրանի հետ տարբեր, այդ թվում՝ տնտեսական ոլորտում հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։

Սեյդո Ասեմանը Sahab ցանցի Hosa TV-ին տված հարցազրույցում բարձր է գնահատել աֆրիկյան երկրների հետ հարաբերություններն ընդլայնելու Իրանի պաշտոնյաների ջանքերը և հույս հայտնել, որ վերջերս ստորագրված պայմանագրերը կգործադրվեն հնարավորինս արագ։

Նա նշել է․ «Իրանը, որն ունի մեծ հնարավորություններ, այդ թվում՝ ստորգետնյա ու ջրային, գյուղատնտեսական հողեր, անասուններ ու առողջություն, նավթ, ոսկի և շատ այլ բաներ, օրինակ է դարձել մեր երկրի համար»։

Ասեմանը նշել է, որ այն, ինչ նա տեսել է Իրան կատարած այցի ժամանակ, հակասում է այս երկրի մասին ասվածին և տարբեր, այդ թվում՝ տնտեսական, առևտրային, գիտական, տեխնոլոգիական, տեխնիկական և ճարտարագիտական ծառայությունների ոլորտներում ԻԻՀ առաջընթացը, գովելի է։

Գոհունակություն հայտնելով Իրան կատարած իր այցի դրական արդյունքների և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցությունների կապակցությամբ՝ Սեյդո Ասեմանը նշել է. «Այցը տեղի է ունեցել Իրանի քաղաքակրթության, մշակույթի և հարուստ առաջընթացի մասին ավելին իմանալու և այդ երկրի հետ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը հետամուտ լինելու Նիգերի ցանկությունը հայտնելու նպատակով»։

Նիգերի Առևտրի և արդյունաբերության նախարարն անդրադարձել է նաև Իրանից կեղծ  և խեղաթյուրված պատկեր ներկայացնելու արևմտյան լրատվամիջոցների ջանքերին, հավելելով․ «Հակառակ արևմտյան քարոզչության՝ Իրանն անկախ, զարգացող և առաջադեմ երկիր է»։

Նիգերի Առևտրի և արդյունաբերության նախարար Մալլամ Սեյդո Ասեմանն Իրանում  մասնակցել է աֆրիկյան 30 երկրների ներկայությամբ Իրան-Աֆրիկա երկրորդ միջազգային համաժողովին։

Իսլամական հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում Աֆրիկան մշտապես եղել է Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից։