Մեկնաբանություն - Իրանում նախագահի թեկնածուների գրանցման ավարտը և նրանց որակավորման գործընթացի մեկնարկը
(last modified Tue, 04 Jun 2024 14:42:22 GMT )
Հունիս 04, 2024 18:12 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանում նախագահի թեկնածուների գրանցման ավարտը և նրանց որակավորման գործընթացի մեկնարկը

Իրանի 14-րդ շրջանի նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման վերջնաժամկետի ավարտին 5 օրվա ընթացքում այս ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է ընդհանուր առմամբ 80 թեկնածու:

Նախագահական ընտրությունների 14-րդ շրջանի թեկնածուների գրանցումը, որը սկսվել էր  անցյալ հինգշաբթի (2024թ. Մայիսի 30), 5 օր անց՝ երկուշաբթի երեկոյան ավարտվեց 80 հոգու գրանցմամբ։ Գրանցվածներից նշանավոր դեմքեր են Իսլամական Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, նախկին առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Սաիդ Ջալիլին, որոնցից յուրաքանչյուրը իրենց հայտարարգրում նշել են երկրի զարգացման իրենց ծրագրերը ընտրություններում հաղթելու դեպքում։  Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման ավարտից հետո թեկնածուների փաստաթղթերը կփոխանցվեն Սահմանադրության Պահապան խորհրդին՝ ստուգման համար, իսկ ուսումնասիրելուց հետո ՆԳՆ-ն վերջնական թեկնածուների անունները կհրապարակի հունիսի 11-ին։ Այս ամսաթվից հետո թեկնածուների քարոզարշավը կտևի 14 օր, և վերջապես, ուրբաթ օրը՝ հունիսի 28-ին Իրանի ողջ տարածքում կանցկացվի արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի զոհվելու պատճառով: Իրանի Իսլամական Հանրապետության ութերորդ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ի երեկոյան ավիավթարի է ենթարկվել Իրանի հյուսիս-արևմուտքում ամբարտակի բացման արարողությունից վերադառնալիս և նահատակվել է արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և մյուս ուղեկիցների հետ միասին։

Իրանում ընտրությունների անցկացման պատասխանատվությունը կրում է Ներքին գործերի նախարարության ընտրական շտաբը

 

Իրանի Ընտրական շտաբը հայտարարել է, որ բոլոր նախապատրաստությունները արվել են առողջ և խուռերամ ընտրություններ անցկացնելու համար, և ընտրությունների այս շրջանը կանցկացվի Իրանի ողջ տարածքում՝ 60 հազար ընտրատեղամասերում։ Գերաշնորհ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին երեկ՝ երկուշաբթի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան 35-րդ տարելիցի ոգեկոչման արարողության ժամանակ, ընդգծելով նախագահական ընտրությունների անցկացման կարևորությունը, ասաց, որ ընտրապայքարում բարոյականությունը պետք է գերակա լինի թեկնածուների համար։ Ավելի վաղ ցանկացած ընտրությունների նախաշեմին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը խորհուրդ է տվել թեկնածուներին, որ ընտրությունները չվերածեն «իշխանության համար կռիվների ու վիրավորական առճակատումների ասպարեզի», որը ԱՄՆ-ում և որոշ եվրոպական երկրներում սովորական և ամոթալի երևույթ է նրանց համար։

Իրանի  Իսլամական Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված՝ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների նշանավոր սկզբունքներից և բնութագրերից են առնվազն մագիստրոսի աստիճանի կրթությունը, 40-ից 75 տարեկան տարիքային միջակայքը, երկրի բարձր պաշտոնների պաշտոնավարման 4 տարվա փորձառությունը, դատվածություն չունենալը, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիությունը, Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադրույթների նկատմամբ համոզմունքը և երկրի պաշտոնական կրոնի դավանումը։

 

Ընտրությունները Իրանում

 

Այդ իսկ պատճառով հաջորդ ամիս Իրանի նախագահական ընտրություններին ժողովրդի առավելագույն մասնակցությունը կբարձրացնի Իրանի հզորությունը, քանի որ Իսլամական հեղափոխության պատմության 45-ամյա փորձն ապացուցել է, որ երբ ժողովուրդը եռանդով մասնակցել է քաղաքական կարևոր իրադարձություններին, հատկապես ընտրություններին, Իրանի Իսլամական Հանրապետությունը հաջողությամբ հաղթահարել է խնդիրները և կարողացել է ապահովել ազգային շահերն ու ժողովրդի կամքը։ Այդ իսկ պատճառով, ակնկալվում է, որ Հունիսի 28-ին ԻԻՀ քաղաքացիները Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների քվեատուփերի մոտ բուռն ներկայությամբ, բարձր գնահատելով 13-րդ շրջանի կառավարության ծառայությունները, իրենց քվեարկությամբ կհայտնեն իրենց աջակցությունը նոր կառավարության նկատմամբ։