Պուտինն ընդգծել է Իրանի հետ Ռուսաստանի համագործակցության ընդլայնման անհաժեշտությունը
(last modified Fri, 12 Jul 2024 07:42:55 GMT )
Հուլիս 12, 2024 11:12 Asia/Tehran
  • Պուտինն ընդգծել է Իրանի հետ Ռուսաստանի համագործակցության ընդլայնման անհաժեշտությունը

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր ընդգծել է Իրանի հետ Ռուսաստանի համագործակցության ընդլայնման անհաժեշտությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը հանդիպել է Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ, ով ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով  մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու միակողմանիության դեմ պայքարի թեմայով ԲՐԻԿՍ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը։

Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը։ Հաղորդվում է, որ Ղալիբաֆը հանդիեպել է նաև ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վալոդինի հետ։

Իրանի բարձրագույն խորհրդարանական պատվիրակության Սանկտ Պետերբուրգ այցի կարևորագույն նպատակներից մեկը ԲՐԻԿՍ-ի հնարավորություններից օգտվելն է։

Սանկտ Պետերբեւրգում ընթացող ԲՐԻԿՍ 10-րդ խորհրդարանական վեհաժողովին ներկա են եղել անդամ երկրների խորհրդարանների նախագահները, այդ թվում՝ Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

ԲՐԻԿՍ-ը ձևավորել են աշխարհի հինգ զարգացող տնտեսական տերությունները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Հարավային Աֆրիկայն, որոնք զբաղեցնում են երկրագնդի տարածքի ավելի քան 30%-ը, ունեն աշխարհի բնակչության կեսը և համաշխարհային տնտեսական հզորության ավելի քան 30%-ը։ Խումբն ունի համաշխարհային տնտեսության վրա ազդելու մեծ ներուժ և շատ կարևոր է անդրտարածաշրջանային համագործակցության ոլորտում։

2024 թվականի հունվարին Իրանն, Արգենտինան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եթովպիան և Եգիպտոսը դարձան ԲՐԻԿՍ խմբի լիիրավ անդամներ։