Իրանը տեղական գիտելիքի շնորհիվ պաշտպանված է համացանցում գլոբալ խափանումներից
(last modified Sun, 21 Jul 2024 07:58:41 GMT )
Հուլիս 21, 2024 11:28 Asia/Tehran
  • Իրանը տեղական գիտելիքի շնորհիվ պաշտպանված է համացանցում գլոբալ խափանումներից

Համացանցում օրերս տեղի ունեցած գլոբալ խափանումը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ օդանավակայաններում, հիվանդանոցներում և բանկերում։ Սակայն, ի տարբերություն մնացած աշխարհի, այս խափանումը չի ազդել Իրանի համացանցի աշխատանքի վրա։

Հուլիսի 19-ին, Microsoft-ի որոշ ծառայությունների խափանման հետևանքով, աշխարհի մեծ թվով երկրներում կանգ առավ բանկերի, օդանավակայանների, ֆոնդային բորսաների, լրատվամիջոցների և ավիաընկերությունների աշխատանքը։ 

Pars Today-ի հաղորդմամբ՝ Sirium կայքը, որը վերահսկում է աշխարհի ավիաթռիչքները,  հայտարարել է, որ  հուլիսի 19-ին, ամբողջ աշխարհում,  շուրջ 11000 կոմերցիոն թռիչքներից 2200-ը չեղարկվել է։

Tesla-ի և X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ այս խափանումը   «մինչ օրս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ ձախողումն է»։

Իլոն Մասկի գրառումը


X սոցիալական ցանցի օգտատեր Pasha X Max-ը նույնպես քննադատել է աշխարհում փոխկապակցված տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի փխրունությունը և գրել.


«Microsoft-ի աշխատանքի խափանումը հանգեցրել է գլոբալ խափանումների: Չվերթները չեղարկվել են, տուժել են հեռուստաալիքներն ու բանկերը։ Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչներն անջատվել են: Սա ցույց է տալիս փոխկապակցված տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի փխրունությունը: Մեզ ավելի ուժեղ ենթակառուցվածքներ և արտակարգ իրավիճակների ավելի լավ պլաններ են պետք»:

Օգտատիրոջ գրառումը


Իրանը զերծ մնաց խնդիրներից 

Համացանցում առաջացած գլոբալ խափանումից հետո, Իրանի Իրանի Կիբերտարածության ազգային կենտրոնը հայտարարել է․ «Չնայած  բազմաթիվ երկրներում համակարգչային համակարգերի համատարած խափանումներին,  Իրանի ժողովրդին ծառայությունների մատուցման ոլորտում որևէ խափանում չի գրանցվել։ Որովհետև պատժամիջոցների պատճառով Իրանին տարիներ շարունակ արգելվել է ստանալ այդ ծառայությունները, և երիտասարդ մասնագետների շնորհիվ, երկրում  նախագծվել և գործարկվել են այլընտրանքային ծառայություններ»։ 

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Ամիր Մոհամմադզադե Լաջուրդին այս կապակցությամբ  ասել է. «Microsoft-ի համակարգերի տեխնիկական անսարքության հետևանքով առաջացած համակարգչային գլոբալ խափանումը չի ազդել Իրանի վրա և մինչ այժմ երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների խափանում չի գրանցվել»։  

Թեհրանի իմամ Խոմեյնու անվան  օդանավակայանի գործադիր տնօրեն Սաիդ Չալբարին հայտարարել է. «Տեղական ծրագրային ապահովման շնորհիվ, օդանավակայանը  զերծ մնաց աշխարհի օդանավակայաններում Microsoft-ի խնդիրների պատճառով առաջացած խափանումներից»:

Նա հավելել է․ «Նախկինում օդանավակայանի ծրագրային համակարգերի աշխատանքն ապահովում էր ֆրանսիական մի ընկերություն։ Սակայն 1,5 տարի առաջ մշակվեց և գործարկվեց տեղական ծրագրային համակարգ, որն աշխատում է անխափան»։

Խոսելով Իրանի մյուս օդանավակայանների մասին, Չալբարին ասել է․ «Արտասահմանյան թռիչքների 80%-ն իրականացվում է Թեհրանի Իմամ Խոմեյնու անվան միջազգային օդանավակայանից։ Մաշհադի և Շիրազի օդանավակայանների նույնպես իրականացվել են արտասահմանյան թռիչքներ»։

X սոցիալական ցանցի Փարսան անունով օգտատերը բարձր է գնահատել Իրանում  համաշխարհային կիբեր խափանումներից ծրագրերի պաշտպանված լինելը և նշել․

«Իրանական ծրագրերի շնորհիվ, իմամ Խոմեյնու անվան օդանավակայանի աշխատանքը իրականացվել է առանց խափանումների»:

 Փարսայի գրառումը 

 

Պատժամիջոցները վերածվել են առաջընթացի հնարավորության 

Հարկ է նշել, որ Իրանի դեմ արևմտյան լայնածավալ պատժամիջոցները սկզբում կիրառվել  են քաղաքական և տնտեսական նպատակներով, սակայն հետագայում պարզվել է, որ դրանց նպատակն է խաթարել իրանցիների առօրյա կյանքը։ Միգուցե այդ օրը, երբ արևմուտքցիները պատժամիջոցներ սահմանեցին անկախ Իրանի դեմ, չէին մտածում, որ երկիրը կարող է տեղական գիտելիքների շնորհիվ այդ սպառնալիքները վերածել հնարավորությունների։

X սոցիալական ցանցի օգտատեր տիկին Ֆերդուսին, իր գոհունակությունը հայտնելով Իրանի ինքնաբավության և արևմտյան պատժամիջոցների չեզոքացման կապակցությամբ, գրել է․ «Microsoft-ի գլոբալ խափանման հետևանքով աշխարհում լրատվամիջոցների, տրանսպորտի, առողջապահական համակարգերի աշխատանքում խնդիրներ են առաջացել։

Սակայն Իրանը, Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան խնդիրներ չեն ունեցել: Որովհետև դաժան պատժամիջոցների շնորհիվ այդ երկրներն արդեն երկար ժամանակ անկախ են ու ինքնաբավ և  իրենց կենսական զարկերակները հեռացրել են Արևմուտքի վերահսկողությունից։ Թշնամին թող բարու պատճառ լինի»։

Օգտատիրոջ գրառումը 

Մեդիաակտիվիստ և X սոցիալական ցանցի օգտատեր Բեհրուզ Շոջային նույնպես անբդրադարձել է  Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների հակառակ ազդեցությունը և գրել.

«Հիմա հասկացա՞ք, թե ինչն է լավ պատժամիջոցների մեջ. Իրանը լիովին զերծ է մնացել Microsoft-ի գլոբալ խափանման հետևանքով առաջացած խնդիրներից»։

Օգտատիրոջ գրառումը 

Ամփոփելով, կարելի է ասել, որ Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո ամեն օր, Արևմուտքից կախվածության բացակայությունն ու ինքնաբավությունը ցույց են տալիս իրենց ազդեցությունը։ Արևմուտքից կախվածություն չունենալու օրինակներից էր տեղական գիտելիքների վրա հույս դնելը և իրանական ծրագրերի օգտագործումը, ինչի արդյունքը լավագույնս երևաց համացանցի աշխատանքի գլոբալ խափանման ժամանակ։

Հարկ է նշել, որ Իրանը չի մենաշնորհել իր հնարավորությունները տեխնոլոգիական ծառայությունների մատուցման ոլորտում և փոխանցել է իր փորձը։