Փեզեշքյան․ Իրանի քաղաքականությունը հակամարտությունից խուսափելն է,և բոլոր երկրների հետ փոխգործակցությունն ու հարաբերությունների ընդլայնումը
(last modified Thu, 29 Aug 2024 14:42:34 GMT )
Օգոստոս 29, 2024 18:12 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ Իրանի քաղաքականությունը հակամարտությունից խուսափելն է,և  բոլոր երկրների հետ փոխգործակցությունն ու հարաբերությունների ընդլայնումը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշելով, որ Իրանը դատապարտում է աշխարհում ցանկացած ագրեսիա, ասել է.-«Մեր քաղաքականությունը խաղաղությունն ու բարեկամությունն է՝ լարվածությունից ու հակամարտությունից խուսափելը և աշխարհի բոլոր երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը»։

Պատասխանելով Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորենի հեռախոսազանգին, Մասուդ Փեզեշքյանը կարևորելով տարածաշրջանում և աշխարհում որպես անվտանգություն կերտող՝ Իրանի դերը,ասել է․-«Իրանի Իսլամական Հանրապետությունը, փորձելով խաղաղություն և բարեկամություն տարածել, դատապարտում է ցանկացած ագրեսիա ցանկացած վայրում և պատրաստ է համագործակցել՝ բռնության և անապահովության պատերազմն աշխարհում դադարեցնելու համար»։

Իրանի նախագահը նաև քննադատելով ԱՄՆ-ի  և արևմտյան որոշ երկրների երկակի մոտեցումը մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում հավելել է․- «ԱՄՆ-ն  ​​և արևմտյան որոշ երկրներ մեղադրում են այլ երկրներին մարդու իրավունքները ոտնահարելու մեջ մեկ անձի նկատմամբ վատ վերաբերմունքի պատճառով, սակայն Գազայում տասնյակ հազարավոր անմեղ կանանց, երեխաների, երիտասարդների և ծերերի հրի ու սրի մատնվելու և քաղաքացիական տարածքների, ներառյալ դպրոցների ու հիվանդանոցների ռմբակոծման նկատմամբ ոչ միայն  լռում են, այլև ֆինանսական աջակցություն ու զենք են տրամադրում այդ ռեժիմին, դա ո՞ր  չափանիշներին ու ու տրամաբանության  է համապատասխանում»։

Այս հեռախոսազրույցում Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն  Իրանի և Նորվեգիայի հարաբերությունները որակել է  բարեկամական և պատմական և իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի, հատկապես Գազայի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների առնչությամբ, ասելով․- «Մենք դատապարտել ենք Իսրայելի պատերազմը Գազայի դեմ և դրա աղետալի հետևանքները։ Նորվեգիան  Իռլանդիայի և Իսպանիայի հետ միասին, առաջին եվրոպական երկրներից էին, որոնք ճանաչեցին անկախ պետություն ձևավորելու  Պաղեստինի ժողովրդի իրավունքը, և մենք հուսով ենք, որ  այս դառն ու ցավալի դեպքերը հնարավորինս շուտ կավարտվեն»։