Օգոստոս 30, 2024 12:01 Asia/Tehran
  • Ռահիմի. Ես երիտասարդ եմ և հաջորդ Օլիմպիական խաղերին ավելի կավ կներկայանամ

Փարիզի պարալիմպիկ խաղերում արծաթե մեդալ նվաճած պարակվոնդոյի ներկայացուցիչն ասել է․ «Ես երիտասարդ եմ և հաջորդ Օլիմպիական խաղերին ավելի լան կներկայանամ»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի պատվիրակության ամենաերիտասարդ անդամ Զահրա Ռահիմին 2024 թվականի պարալիմպիկ խաղերի արծաթե մեդալը նվաճելուց հետո ասել է. «Մրցակցությունը շատ բարձր էր, իսկ մրցակիցները՝ փորձառու ու ուժեղ։ Եզրափակիչ խաղում մոնղոլ մրցակիցները ինձնից ավելի փորձառու ու տեխնիկապես հմուտ էին, և ցավոք չկարողացա հաղթել»։

Անդրադառնալով Իրանի պատվիրակության առաջին մեդալը նվաճելուն, Ռահիմին ասել է․ «Շատ ուրախ եմ, որ առաջին մեդալը ես նվաճեցի, բայց եթե այն ոսկե լիներ, ես շատ ավելի ուրախ կլինեի ու խոստանում եմ ապագայում նվաճել ոսկե մեդալը»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք երիտասարդ տարիքի պատճառով իր վրա ազդե՞լ է դահլիճի և եզրափակիչ հանդիպման մթնոլորտը, նա նշել է․ «Խաղից առաջ ես վնասեցի ծունկս և չկարողացա լիարժեք հանդես գալ»։

 

Պիտակ