Իրանը դատապարտել է Վենեսուելայի նախագահական ինքնաթիռը բռնագրավելու ԱՄՆ կառավարության որոշումը
(last modified Thu, 05 Sep 2024 11:45:29 GMT )
Սեպտեմբեր 05, 2024 15:15 Asia/Tehran
  •  Իրանը դատապարտել է Վենեսուելայի նախագահական ինքնաթիռը բռնագրավելու ԱՄՆ կառավարության որոշումը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահի ինքնաթիռի բռնագրավումը, նշելով, որ դա համարվում է միջազգային իրավունքի խախտում։

Նասեր Քանանի Չաֆին ասել է. «Ընդգծելով միջազգային օրենքներն ու կանոնակարգերը հարգելու անհրաժեշտությունը, Իրանը նշում է, որ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահի  ինքնաթիռի բռնագրավումը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին, հատկապես՝ կառավարություններին պատկանող գույքի անձեռնմխելիության սկզբունքին, միջազգային քաղաքացիական ավիացիայի իրավունքի դրույթներին, այդ թվում՝ Չիկագոյի կոնվենցիային։ Իրանն անընդունելի է  համարում ԱՄՆ-ի քայլը»։

Նշելով, որ այս քայլն այլ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի հարկադրական գործողությունների շարունակությունն է, Քանանին հավելել է, որ այդ որոշումը քաոս է հրահրում, խթանում օդային տարածքում ավազակային հարձակումը և սպառնում է օդային տարածքի խաղաղությանն ու անվտանգությանը։

Համերաշխություն և աջակցություն հայտնելով Վենեսուելայի կառավարության գործողություններին՝ այդ երկրի ժողովրդին պատկանող հանրային ունեցվածքի պաշտպանության և վերականգնման հարցում, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը կարևորել է երկրների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներին և միակողմանի հարկադրական միջոցներին դիմակայելու հարցում։

Սեպտեմբերի 2-ին, ԱՄՆ-ը աննախադեպ քայլով Դոմինիկյան Հանրապետությունում բռնագրավել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պատկանող ինքնաթիռը և այն տեղափոխել Ֆլորիդա։

Ինքնաթիռը ձեռք է բերվել Shell-ի դուստր ձեռնարկություններից մեկի միջոցով 13 միլիոն դոլարով և օգտագործվել Վենեսուելայի նախագահի պաշտոնական ուղևորությունների ժամանակ։