ԻԻՀ ԱԳՆ խոսնակ․ Իրանը երբեք չի եղել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության մաս
Նշելով, որ Իրանը երբեք չի եղել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության մաս, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Թեհրանը միշտ աջակցել է ճգնաժամի քաղաքական լուծմանը։
Պատասխանելով Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ տրամադրելու մասին լրագրողների հարցին, Նասեր Քանանին ասել է․ «Ինչպես բազմիցս ընդգծվել է, Իրանը դեմ է պատերազմին և աջակցում է քաղաքական ճանապարհով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարաձայնությունները լուծելուն և պատերազմի դադարեցմանը»։
Նա ընդգծել է, որ ուկրաինական պատերազմի վերաբերյալ Իրանի դիրքորոշումն անփոփոխո է, իսկ Ռուսաստան բալիստիկ հրթռներ ուղարկելու մասին արևմտյան որոշ երկրների պնդումները հնչում են քաղաքական նպատակներով և անհիմն են։
Նասեր Քանանին հավելել է, որ Իրան-Ռուսաստան ռազմական համագործակցությունը շատ ավելի հին պատմություն ունի, քան ուկրաինական պատերազմը և իրականացվում է երկկողմանի համաձայնագրերի շրջանակներում, միջազգային նորմերի ու օրենքների հիմամբ։