Իրանի նախագահը մեկնել է Իրաք
https://parstoday.ir/hy/news/iran-i222852-Իրանի_նախագահը_մեկնել_է_Իրաք
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը, գլխավորելով քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակություն, եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Իրաք։ 
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 11, 2024 10:18 Asia/Tehran
  • Իրանի նախագահը մեկնել է Իրաք

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը, գլխավորելով քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակություն, եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Իրաք։ 


Սա նախագահի պաշտոնում Փեզեշքյանի առաջին արատսահմանյան այցն է։ 
Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանիի պաշտոնական հրավերով կատարված այցի  ընթացքում Փեզեշքյանը կհանդիպի այդ երկրի վարչապետի, նախագահի, խորհրդարանի և դատական համակարգի նախագահների, ինչպես նաև իրաքաբնակ իրանցիների և գործարարների հետ։ Հանդիպումների ընթացքում կստորագրվեն համագործակցության համատեղ փաստաթղթեր։ 
Բաղդադից հետո Փեզեշքյանը կմեկնի  Նաջաֆ ու Քարբալա քաղաքներ և կայցելի իմամ Ռեզայի սրբավայր։
ԻԻՀ նախագահը կծանոթանա նաև Բասրայում իրանական ընկերությունների  նախագծերի հետ, ինչից հետո, իրաքյան Քուրդիստանի իշխանությունների պաշտոնական հրավերով կմեկնի Էրբիլ և Սուլեյմանիե քաղաքներ։